«Տարվա Լավագույն Կամավոր 2019» մրցանակաբաշխություն


Արդեն 3-րդ տարին անընդմեջ, դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Հայ Կամավորների Բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը:

Այս տարի Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումն իրականացվեց Վորլդ Վիժն Հայաստանի և Եվրոպական միության աջակցությամբ:

Միջոցառման առաջին հատվածում ներկայացվեց ՀԿԲ-ի վերափոխված www.volunteers.am կայքը, որը կծառայի որպես տեղեկատվական կայք, կնպաստի ՀՀ-ում կամավորության մշակույթի զարգացմանն ու տարածմանը, կամրապնդի կապը կամավորությամբ հետաքրքրվող երիտասարդների և կամավորի ներուժի կարիք ունեցող կազմակերպությունների միջև:

Այնուհետև «VolEx: My way to success» նախգծի շրջանակում հրավիրյալ խոսնակները մոտիվացիոն ելույթների միջոցով կիսվեցին կամավորության իրենց հաջողության պատմություններով՝ ընդգծելով կամավորական աշխատանքի կարևորությունը իրենց թե՛ որպես անհատ, թե՛ որպես մասնագետ կայացման մեջ:
Խոսնակներն էին.
 Արթուր Ղուկասյան, «Հայ Ֆեստ» «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոն
 Մադլեն Մինասյան, PicsArt ընկերություն, կորպորատիվ գործերի ղեկավար
 Փիրուզա Մանուկյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, ծրագրերի ղեկավար
Միջոցառման վերջին հատվածում տեղի ունեցավ «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խրախուսել տարբեր ոլորտներում կամավորական աշխատանք կատարող և հաջողություններ գրանցած երիտասարդներին՝ մատնանշելով կամավորական աշխատանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը թե՛ անհատի, թե՛երկրի զարգացման գործում:

Այս տարի մրցանակներ հանձնվեցին 7 անվանակարգերում

Միլենա Խեչոյանը դարձավ 2019 թվականի «Տարվա Լավագույն Կամավոր»
Մյուս անվանակարգի հաղթողներն են՝
Մամիկոն Կիրակոսյան՝ «Մարդու Իրավունքների ոլորտում Տարվա Լավագույն Կամավոր»
Գրիգոր Արտազյան ՝ «Տարվա Ամենաակտիվ Կամավոր»
Սուրեն Խառատյան՝ «Սպորտի ոլորտում Տարվա Լավագույն Կամավոր»
Եվա Դեմիրճյան ՝ «Տարվա Լավագույն Համայնքային Կամավոր»
Կարեն Ղազարյան՝ «Սոցիալ-Կրթական ոլորտում Տարվա Լավագույն Կամավոր»
Խորեն Ամիրխանյան՝ «Սոցիալ-Մշակութային ոլորտում Տարվա Լավագույն Կամավոր»

Շնորհակալագրեր ստացան նաև այն երիտասարդները, ովքեր ամբողջ տարվա ընթացքում ակտիվ կամավորական գործունեություն են ծավալել:

Շնորհակալագրեր հանձնվեցին նաև միջոցառման բոլոր գործընկերներին, ինչպես նաև 2019 թվականի Հայ կամավորների բանկ ԵՀԿ-ի գործընկերներին:

Մեր հավատարիմ գործընկեր «ԷվենտՏուրա» ընկերությունն էլ ստացավ Պատվոգիր «Տարվա Լավագույն Գործընկեր» ճանաչվելու համար:

Տարվա Լավագույն Կամավոր Մրցանակաբաշխության գործընկերներն են՝

1. Եվրոպական միությունը
2. Վորլդ Վիժն Հայաստանը
3. «ՊԱՍԻ ՖԼՈՐԱ» ծաղկի խանութը
4. «ԱԼՊԻՆԱ» հյուրանոցային համալիրը
5. «ՅԵԼԼ Էքսթրիմ Պարկ» ընկերությունը
6. «ՏԵԼԵՄԱՐԿԵՏ» ընկերությունը
7. VIVARO NEWS-ը
8. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ն
9. Eli.am նվերների խանութը
10. «Զանգակ» հրատարակչությունը
11. «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը
12. «Գուրմէ Դուրմէ» ընկերությունը
13. «Sarajyan trainings» ընկերությունը
14. «Արշավների ակումբ»-ը
15. Պռոշյանի Կոնյակի Գործարանը
16. PicsArt ընկերությունը

Լուսանկարներ