Հայ կամավորների բանկ


«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը  (ՀԿԲ ԵՀԿ) գործունեությունը սկսել է 2013 թվականին երկարաժամկետ ծրագրի տեսքով, որի կայացման արդյունքում դարձավ հասարակական կազմակերպություն: 

Այս ծրագրի շրջանակում է

·         ստեղծվել էwww.volunteers.am կայքի նախնական տարբերակը, 2019 թվականին «Կամավորություն. Հասանելիություն. Հնարավորություն» ծրագրի շրջանակում կայքը վերափոխվել է: 

·         իրականացվել է  «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ենթածրագրի 4 փուլ:

ՀԿԲ որպես երիտասարդական հասարակական կազմակերպություն գրանցվել է 2016 թվականին:


ՀԿԲ-ն տարեկան միջինում աշխատում է 800-1000 կամավորի հետ և 50-100 կազմակերպության հետ:

ՀԿԲ-ի կարգախոսն է՝ կամավորությունը կենսակերպ է

ՀԿԲ-ի սկզբունքներն են՝

  • Անհատական մոտեցում յուրաքանչյուրին

  • Պրոֆեսոնալ մոտեցում աշխատանքին

  • Պատասխանատվություն

  • Հետևողականություն և հաշվետվողականություն

Գործունեության ուղղություներն են՝

  • Կամավոր-կազմակերպություն կապի ապահովվում

  • Խորհրդատվության տրամադրում թե՛ կամավորներին, թե կազմակերպություններին

  • Կամավորական աշխատանքի մշակույթի զարգացմանն ուղղված մի շարք դասընթացների, նախագծերի, ծրագրերի, միջոցառումների կազմակերպում և իրականացում

  • Տարատեսակ միջոցառումների, ծրագրերի ընթացքում կամավորների համակարգում

  • Երիտասարդների զարգացմանն ուղղված դասընթացների, նախագծերի, ծրագրերի, միջոցառումների կազմակերպու և իրականացում

Մեր առավելությունները


Անհատական մոտեցում յուրաքանչյուրին

Հայ կամավորների բանկի հետ աշխատելիս յուրաքանչյուր կամավորի և կազմակերպության ցուցաբերվում է անհատական մոտեցում, հաշվի են առնվում յուրաքանչյուրի պահանջներն ու կարիքները:

Պրոֆեսիոնալ մոտեցում աշխատանքին

Տարիներ շարունակ աշխատելով տարբեր ծավալի և ձևաչափի միջոցառումների շրջանակում, մեր թիմը ձեռք է բերել բարձր պրոֆեսոնալիզմ իր գործում, ինչը հանգեցնում է համակարգված աշխատանքի: Իսկ սկսնակ կամավորներին միշտ կցվում է համակարգող, ով ուղղորդում և օգնում է արագ ու ճիշտ կողմնորոշվել հանձնարարակաները կատարելիս:

Արագ արձագանք և ճկունություն

Թեև համագործակցության համար սահմանված են հստակ ժամկետներ, տարիների փորձը թույլ է տալիս սեղմ ժամկետներում հասկանալ և բավարարել գործընկերների պահաջները:

Մեր թիմը


Մարինե Եղոյան
ՀԿԲ ԵՀԿ համահիմնադիր, նախագահ
Հայարփի Հակոբյան
ՀԿԲ ԵՀԿ փոխնախագահ
Արփինե Պետրոսյան
ՀԿԲ քարտուղար

Աշխատատեղ

Միջոցառումներ

Կամավորներ

Գործընկերներ

Հետադարձ կապ