Ի՞նչ է կամավորությունը


Ի՞նչ է կամավորությունը, և ո՞վ է կամավորը...

«Ո՞վ է կամավորը» և «ի՞նչ է կամավորությունը» հարցերին անդրադարձել են այնպիսի հեղինակնավոր բացատրական բառարաններ, ինչպիսին են Collins English Dictionary - Complete & Unabridged-ը, Oxford advanced learner's dictionary-ն, Cambridge Advanced Learner’s Dictionary & Thesaurus, ինչպես նաև Էդուարդ Բագրատի Աղայանի հեղինակած  «Արդի հայերենի բացատարական բառարան», որը լույս է տեսել 1976-ին:

Անդրադառնանք վերոնշյալ բառարաններում տեղ գտած բացատրություններին՝ ըստ հերթականության՝

Collins English Dictionary - Complete & Unabridged 2012 Digital Edition

Կամավորությունը,  ի շահ հասարակության, ժամանակ և էներգիա տրամադրելու սկզբունքն է՝ որպես  սոցիալական պատասխանատվություն, այլ ոչ թե ֆինանսական պարգև ստանալու նպատակ։

Oxford advanced learner's dictionary

Կամավորը՝  1. անձ է, ով առանց վարձատրության կատարում է որևէ աշխատանք

2.  անձ է, ով ինքն իր կամքով առաջարկում է ինչ-որ բան անել

Cambridge Advanced Learner’s Dictionary & Thesaurus

Կամավորությունն առանց վարձատրության բարի նպատակներով կատարվող աշխատանքն է

Արդի հայերենի բացատարական բառարան

Կամավորը՝ 1. Ած. Իր կամքի՝ ցանկության համաձայն՝ հոժար կամքով գործող՝ մի բան անող՝ հոժարակամ:

 2. Առանց հարկադրության՝ հոժարակամ կատարված՝ տեղի ունեցած:

Կամավորությունը՝   1. կամավոր լինելն է,

2. Կամավորներն են, կամավորների ամբողջություն:

Այս հարցերին անդրադարձել են նաև կամավորությամբ զբաղվող միջազգային մի շարք կառույցներ՝ տալով իրենց սահմանումները, որոնց կարող եք ծանոթանալ ստորև՝

Միավորված ազգերի գլխավոր Ասամբլեա

Կամավորություն (կամավորական գործունեություն) եզրը վերաբերում է մի շարք գործողությունների, որոնք ազատ կամքի դրսևորում են ի շահ հասարակության և որտեղ դրամական գործոնը գծխավոր խթանը չէ» [1]:

Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Կամավորական աշխատանքը գործունեություն կամ աշխատանք է, որն իրականցվում  է մարդկանց կողմից սեփական կամքով որևէ առաքելության իրականացման համար կամ ոչ ընտանիքի անդամներին օգնելու նպատակով[2]

Եվորպական երիտասարդական ֆորում

Կամավորը այն անձն է, ով սեփական կամքով իրականացնում է գործունեություն՝ ի շահ հասարակության: Այս գործունեությունն իրականացվում է անշահախնդրորեն, նպաստում է հանուն համընդհանուր բարօրության, առանց որևէ ֆինանսական ակնկալիքի էներգիա և ժամանակ ներդնող կամավորի անձնական որակների զարգացմանը:

Կամավորական գործունեությունն իրականացնում է կամավորը, որը կատարվում է անշահախնդիր աշխատանք՝ առանձ ֆինանսական ակնկալիքի: Գործունեությունը կարող է իրականացվել կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպության միջոցով, ինչպես նաև կամավորի սեփական նախաձեռնությամբ»:[3] 

Եվրոպական պառլամենտ

Կամավորություն եզրը վերաբերում է բոլոր տեսակի չվճարվող/անվճար աշխատանքերին, որոնք իրականացնում են անհատները սեփական կամքով, ֆորմալ և ոչ ֆրոմալ հիմունքներով»[4]:

Ամփոփելով կարող ենք ասել, որ թեև կամավոր և կամավորություն եզրույթների համար համընդհանուր սահմաններում չկան, ու ձևակերպումները բազմաթիվ են, բայց դրանք ունեն ընդհանուր սկզբունքներ ու նույնություններ, որոնք նկատել ու առանձնացրել ենք:

Այսպես՝ կամավորական աշխատանքը գործունեություն է, որը՝

Ø  իրականացնում է մարդը/անհատը,

Ø  անհատի ազատ կամքի դրսևրումն է ու ընտրությունը,

Ø  չի ենթադրում ֆինասական շահ,

Ø  պահանջում է նվիրում և ներդրում (ժամանակ, էներիգիա, և այլն )

Ø  իրականացվում է ի շահ անհատի, կազմակերպության, որի միջոցով իրականացվում է կամավորական աշխատանքը, և  հասարակության:  

 



[1] UNGA 2002 (A/RES/56/38)

[2] International Labour Organization,  Manual on the Measurement of Volunteer Work, 2008

[3] CoE, European youth forum, Volunteering charter, European Charter on the Rights and Responsibilities of Volunteers, 2012

[4] European Parliament, Report on volunteeringand voluntary activityin Europe, 2013

(2013/2064(INI))