Կամավորության տեսակները
UNV-ին առանձնացրել է կամավրության 4 տեսակ՝
Փոխօգնություն (Փոխադարձ օգնություն կամ ինքնօգնություն) Կամավորական գործունեության այս տեսակը համարվում է զարգացող երկրների սոցիալ-տնտեսական աջակցման համակարգի հենասյուներից: Փոխօգնությամբ զբաղվում են ինչպես մտերմիկ (ոչ պաշտոնական) ազգակցական շրջանակներում, այնպես էլ կլանային խմբավորումներում ու առավել պաշտոնական միություններում: Կամավորական միահամուռ (խմբակային) աշխատանքները կարևոր են մարդու բարեկեցության համար: |
Ծառայություն այլոց համար Այս կամավորական աշխատանքն իրականացվում է ֆորմալ և ոչ ֆորմալ կազմակերպությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, սոցիալական ապահովությունը, բնակարանաշինությունը, կրթությունը և սպորտը: Ծառայություններն իրականացվում են տեղական (լոկալ), ազգային և միջազգային մակարդակներով: Նման ձևաչափով միջոցառումները կարող է ներառվել կառավարության, ոչ պետական կազմակերպությունների կամ մասնավոր սեկտորի կողմից իրականացվող ծրագրերում: |
Մասնակցություն կամ քաղաքացիական ներգրավում Կամավորության այս ձևաչափն արդյունավետ կառավարաման կարևորագույն բաղադրիչներից է: Դրա վառ ապացույցն է կամավորների երգրավվումը կառավարության խորհրդատվական մարմիններում, տեղական զարգացման ծրագրերում և այլն: |
Շահերի ներկայացում կամ քարոզչություն Կամավորության այս տեսակը ենթադրում է մասնակցություն ակտիվիստների կողմից իրականացվող շարժումներին, որոնց նպատակն է իրազեկության բարձրացումը տեղական և համընդհանուր (գլոբալ) խնդիրների վերաբերյալ[1]: |
Կամավորական աշխատանքներն իրականացվում են երկու հիմնական ձևաչափերով՝ ֆորմալ և ոչ ֆորմալ[1], [2]:
Ֆորմալ կամավորությունն իրականացվում է որևէ կառույցի միջոցով: Այս դեպքում հստակ սահմանված են կամավորի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի ժամաքանակ և կամավորության տևողությունը: Օրինակ՝ երիտասարդը կամավոր հիմունքով զբաղեցրել է ծրագրի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կախնարգելման» ծրագրի օգնականի հաստիքը, որի տևողությունը 6 ամիս է, կամավորը շաբաթական պետք է աշխատի 16 ժամ: |
Ոչ ֆորմալ կամավորությունը ենթադրում է կամավորական գործունեությունը, որը կազմակերպվել է անհատի կամ անհատների, ոչ ֆորմալ խմբի նախաձեռնությամբ: Այստեղ չկա հստակ աշխատանքային կանոնակարգ, սահմանված ժամանքանակ: Օրինակ՝ մի խումբ ուսանողներ կազմակերպում են դրամահավաք և իրականացնում այց մանկատուն: |
Հարկ է նշել, որ կամավորական աշխատանքի ձևաչափի հարցում չկա նախընտրելի տարբերակ. յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները և դրանց ընտրության նպատակահարմարությունը կախված է իրականացվող աշխատանքի առաքելությունից ու բնույթից: |
[1] Observation Sociopolitical Developments in Europe, Volunteering in the European Union-An overview, 2010
[2] UNGA, State of the World’s Volunteerism Report, 2015
[1] UNV Paper on Volunteerism for development, 2009