Հայ կամավորների բանկ
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (ՀԿԲ ԵՀԿ) գործունեությունը սկսել է 2013 թվականին երկարաժամկետ ծրագրի տեսքով, որի կայացման արդյունքում դարձավ հասարակական կազմակերպություն:
Այս ծրագրի շրջանակում է
· ստեղծվել էwww.volunteers.am կայքի նախնական տարբերակը, 2019 թվականին «Կամավորություն. Հասանելիություն. Հնարավորություն» ծրագրի շրջանակում կայքը վերափոխվել է:
· իրականացվել է «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ենթածրագրի 4 փուլ:
ՀԿԲ որպես երիտասարդական հասարակական կազմակերպություն գրանցվել է 2016 թվականին:
ՀԿԲ-ն տարեկան միջինում աշխատում է 800-1000 կամավորի հետ և 50-100 կազմակերպության հետ:
ՀԿԲ-ի կարգախոսն է՝ կամավորությունը կենսակերպ է
ՀԿԲ-ի սկզբունքներն են՝
Անհատական մոտեցում յուրաքանչյուրին
Պրոֆեսոնալ մոտեցում աշխատանքին
Պատասխանատվություն
Հետևողականություն և հաշվետվողականություն
Գործունեության ուղղություներն են՝
Կամավոր-կազմակերպություն կապի ապահովվում
Խորհրդատվության տրամադրում թե՛ կամավորներին, թե կազմակերպություններին
Կամավորական աշխատանքի մշակույթի զարգացմանն ուղղված մի շարք դասընթացների, նախագծերի, ծրագրերի, միջոցառումների կազմակերպում և իրականացում
Տարատեսակ միջոցառումների, ծրագրերի ընթացքում կամավորների համակարգում
Երիտասարդների զարգացմանն ուղղված դասընթացների, նախագծերի, ծրագրերի, միջոցառումների կազմակերպու և իրականացում
Մեր առավելությունները
Անհատական մոտեցում յուրաքանչյուրին
Հայ կամավորների բանկի հետ աշխատելիս յուրաքանչյուր կամավորի և կազմակերպության ցուցաբերվում է անհատական մոտեցում, հաշվի են առնվում յուրաքանչյուրի պահանջներն ու կարիքները:
Պրոֆեսիոնալ մոտեցում աշխատանքին
Տարիներ շարունակ աշխատելով տարբեր ծավալի և ձևաչափի միջոցառումների շրջանակում, մեր թիմը ձեռք է բերել բարձր պրոֆեսոնալիզմ իր գործում, ինչը հանգեցնում է համակարգված աշխատանքի: Իսկ սկսնակ կամավորներին միշտ կցվում է համակարգող, ով ուղղորդում և օգնում է արագ ու ճիշտ կողմնորոշվել հանձնարարակաները կատարելիս:
Արագ արձագանք և ճկունություն
Թեև համագործակցության համար սահմանված են հստակ ժամկետներ, տարիների փորձը թույլ է տալիս սեղմ ժամկետներում հասկանալ և բավարարել գործընկերների պահաջները: