Կամավորների միջազգային օրը


Կամավորների միջազգային օրը (Տնտեսական և սոցիալական զարգացման կամավորների միջազգային օր, International Volunteer Day (IVD) for Economic and Social Development) հաստատվելէ 1985 թվականին դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ: Այս որոշմամբ ՄԱԿ-ը ցանկանում է նպաստել Հազարամյակի զարգացման նպատակներին (MDGs) հասնելու համար կամավորների ներդրած ջանքերի ու նրանց գործունեության ճանաչելիությանը։

Կամավորների միջազգային օրը  ինչպես անհատ կամավորի, այնպես էլ` կամավոր ունեցող կազմակերպությունների համար  հնարավորություն է ներկայացնել իրենց կատարած աշխատանքների արդյունքները տեղական, ազգային և միջազգային մակարդակներում :

Միջազգային այս օրը նշվում էմի շարք ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, այդ թվում մի շարք միջազգային  և տեղական կազմակերպությունների կազմակերպությունների։Այն բազմաթիվ կազմակերպությունների անդամների ու անհատների համար հանդիսանում է տոն։

Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հանդես է գալիս օրվա խորհրդին համապատասխան ուղերձով։

Այդ օրը հիմնական ուշադրությունը ոչ միայն կամավորությանտոնումն է՝ իր տարբեր ասպեկտներով, այլ նաև տեղական, ազգային ու գլոբալ մակարդակներում փոփոխությունների տանող հասարակական մասնակցության համար առանձնահատուկ երախտագիտության արտահայտումը։ Այդ օրը ընդգծվում է կամավորների ջանքերը, որով նրանք փորձում են մարդկանց ներգրավվել որոշումների կայացման մեջ՝վերջնական արդյունքում, մասնակցային միջավայրի ստեղծմանը, ինչը բերում է ուժեղ կառավարման, հասարակական համախմբվածության, խաղաղության և կայան զարգացման։

Հայ կամավորների բանկ ԵՀԿ-ն 2017 թվականից սկսած  դեկտեմբերի 5-ին  ՀՀ-ում իրականացնում է «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը: