«Մի կտոր ջերմություն» նախագիծ


Դեկտեմբերի 16-ից հունվարի 30-ը «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն իրականացրեց «Մի կտոր ջերմություն» նախագիծը: 

Մեկ ամիս շարունակ հավաքագրվեց տաք վերարկուներ և բաճկոններ, որոնց ժամանակավոր «տերերը» դարձան Մանկական այգու ծառերը: 

Յուրաքանչյուր հագուստի վրա փակցված էր գեղեցիկ մաղթանք այն բարերարից, ով նվիրել էր տաք վերարկուն: 

Նախագծի նպատակն էր  փոխանցել մի կտոր ջերմություն կարիքավոր մարդկանց: