EmployMEnetwork Forum 2019


Նոյեմբերի 16-ին «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը իրականացրեց “EmployMEnetwork” ֆորումը, որի նպատակն էր բացահայտել և ներկայացնել 21-րդ դարի աշխատողի կերպարը, բացահայտել հաջողակ ու անփոխարինելի աշխատող դառնալու միջոցները, գործիքներն ու հնարավորությունները:

Ֆորումի շրջանակում հյուրընկալեցինք չորս հիմնական խոսնակների, ովքեր ներկայացրեցին այսօրվա գործատուի պահանջները տարբեր տեսանկյուններից և ևս երկու խոսնակ կիսվեցին իրենց հաջողության պատմությամբ:

Ֆորումի խոսնակներն էին՝
1. ԱՐՓԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-«Կասկադ Քնսալթընս» մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն,
-Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի հիմնադիր-նախագահ,
- Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային համաժողովի հիմնադիր
2. ՀԱՅԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
-Հայկական տեղեկատվական կենտրոնի հիմնադիր
-Ելակետ լրատվական (Երևան, Մոսկվա, Լոս անգելես) գործակալության հիմնադիր
-YerevanNews լրատվական կայքի հիմնադիր
3. ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆ
-Spring PR Ընկերության համահիմնադիր, խորհրդի նախագահ
- ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն դոցենտ,
-PR Մագիստրոսական ծրագրի ղեկավար, սոց.գիտ.թեկն.
4. ԼՈՒՍԻՆԵ ԽԱՆԴԱՆՅԱՆ
-Հոգեբան
-Անձնային աճի և զարգացման մասնագետ
-Կազմակերպչական հոգեբանություն

Հաջողության պատմություններ
5. ՎԱՐԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-«Թավա», «Կճուճ», «Արիշտա», «Լոշ» ռեստորանների հիմնադիր-սեփականատեր
6. ԱՐՄԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
-«Հումորի լիգա» հեռուստաշոուի գլխավոր պրոդյուսեր
-FunnyMen Producation-ի համահիմնադիր և պրոդյուսեր,
-Fest.am ընկերության համահիմնադիր