Կամավորության համընդհանուր հռչակագիր


Կամավորության համընդհանուր հռչակագիրը ընդունվել է  «Կամավորական նվաճումներ միջազգային ասոցիացիայի (IAVE)» կողմից 2001թ-ի հունվարին` Նիդեռլանդներում:

Կամավորությունը քաղաքացիական հասարակության բազային կառույցների միություն է: Այն կյանքի է կոչում մարդկային ամենաազնիվ ձգտումները՝ հետապնդելով խաղաղություն, ազատություն, հնարավորություններ, ապահովություն և արդարություն բոլոր մարդկանց համար:

Գլոբալիզացիայի և շարունակական փոփոխությունների այս դարաշրջանում աշխարհը դառնում է ավելի փոքր , ավելի փոխկապակցված ու խճճված: Կամավորությունը, և՛ անհատական և՛ խմբային գործունեությամբ  ուղի է, որտեղ

  • հանրության մարդկային արժեքները, կարեկցությունը և ծառայությունը կարող են լինել անընդհատ ու ամրապնդված,
  • անհատները կարող են օգտագործել իրենց իրավունքներն ու պարտականութունները որպես համայնքների անդամ ՝ սովորելով և աճելով իրենց ամբողջ կյանքում, գիտակցելով իրենց մարդկային ամբողջ պոտենցիալը,
  • կապերը կարող են ստեղծվել տարբերությունների հիման վրա, որը մեզ մղում է առաջ, որ մենք միասին կարողանանք ապրել առողջ, կայուն համայնքներում , ապրելով միասին նորարար լուծումներ տալ մեր մարտահրավերներին և առնչվել մեր խմբային նպատակներին:

Նոր հազարամյակի լուսաբացին կամավորությունը հասարակության անհրաժեշտ գործոնն է:  Միացյալ Ազգերի հռչակագիրը  այս գաղափարին պրակտիկ, արդյունավետ շունչ տվեց, որ «Մենք՝ մարդիկս» հզորություն ունենք փոխելու աշխարհը:

Այս հռչակագիրը աջակցում է ամեն մի կնոջ իրավունքներին, տղամարդը և երեխան ազատորեն կարող են միավորվել և կամավորություն անել` անկախ իրենց մշակութային և էթնիկ պատկանելիությունից, կրոնից, տարիքից, սեռից և ֆիզիկական, սոցիալական կամ տնտեսական իրավիճակից: Աշխարհի բոլոր մարդիկ անհատական և խմբային գործունեությամբ իրավունք ունեն ազատորեն առաջարկելու իրենց ժամանակը, տաղանդը  և էներգիան ուրիշներին և իրենց միավորումներին՝ առանց ակնկալելու ֆինանսական պարգևատրում:

Մենք կամավորության զարգացմանն ենք ձգտում, որ՝

  • ամբողջ համայնքը  ներգրավվի`  ճանաչելու և անդրադառնալու իրենց խնդիրներին,
  • քաջալերվի և հնարավորություն ընձեռվի երիտասարդությանը ծառայության միջոցով ստեղծելու առաջնորդություն,
  • տրամադրվի ձայն նրանց համար, ովքեր չեն կարողանում ինքնուրույն խոսել,
  • քաջալերում են ուրիշներին` մասնակցելու որպես կամավորներ,
  • լրացվեն, բայց  չփոխարինվեն այլ բաժինների կողմից արվող պատասխանատու գործունեությունը և  վճարվող աշխատողների ջանքերը,
  • քաջալերում է մարդկանց` ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, լիովին զարգացնելու իրենց անձնական պոտենցիալը, ինքնավստահությունը և ստեղծագործելու ունակությունը,
  • նպաստում է ընտանիքների, միավորումների, ազգային և համամարդկային միասնականությանը:

Մենք հավատում ենք, որ կամավորները, կազմակերպությունները և միավորումները, որոնք ծառայում են, ունեն տարանջատված  պարտականություններ.

  • ստեղծելու միջավայրեր, որտեղ կամավորները կունենան բովանդակալից աշխատանք, որը կօգնի հասնելու համաձայնության արդյունքների մեջ,
  • կամավորների մասնակցության համար սահմանել  չափանիշներ` ներառելով այն պայմանները, որի ներքո կազմակերպությունը և կամավորը կարող են վերջացնել իրենց հանձնարարությունը և զարգացնել քաղաքականություն` ուղղորդելու կամավորների գործունեությունը,
  • տրամադրել համապատասխան ռիսկերի դեմ պաշտպանական միջոցներ  կամավորների համար և նրանց, ում համար ծառայում են,
  • տրամադրել կամավորներին համապատասխան թրեյնինգներ, կանոնավոր գնահատականներ և ճանաչողություններ (recognition),
  • ապահովել մուտքը բոլորի համար` հեռացնելով իրենց մասնակցության ֆիզիկական, տնտեսական, սոցիալական և մշակութային խոչընդոտները:

Հաշվի առնելով մարդկային հիմնարար իրավունքները արտահայտված Միացյալ Ազգերի հռչակագրի Մարդու իրավունքների մեջ, կամավորության սկզբունքները և կամավորների ու այն կազմակերպությունների պարտականությունները, որտեղ որ նրանք ներառված են ՝ մենք կոչ ենք անում.

Բոլոր կամավորները հռչակեն իրենց համոզմունքները կամավորական գործունեության մեջ որպես ստեղծագործ ու միջնորդ ուժ, որ՝

  • կառուցում է առողջ, մնայուն միավորումներ, որոնք հարգում են բոլոր մարդկանց արժանապատվությունը,
  • ոգեկոչում են մարդկանց օգտագործելու իրենց իրավունքները որպես մարդկային էակներ և այնուհետև բարելավել իրենց կյանքերը,
  • օգնում են լուծել սոցիալական, մշակութային, տնտեսական և միջավայրային խնդիրները,
  • կառուցում են ավելի մարդկային և միայն համաշխարհային հասարակություն համագործակցության միջոցով:

Առաջնորդները՝

  • բոլոր բաժինները միանան միասին ստեղծելու ամուր, նկատելի և արդյունավետ տեղական և ազգային «կամավորական կենտրոններ» ինչպես կամավորության նախնական առջնորդության կազմակերպություններն են,
  • կառավարությանը ոգեկոչեն բոլոր մարդկանց իրավունքները կամավորություն անելու, հեռացնեն ցանկացած օրենսդրային խոչընդոտ մասնակցության համար, պարտավորեցնեն կամավորներին իրենց գործերում և տրամադրեն  ռեսուրսներ ՀԿ-ին` նպաստելու և աջակցելու կամավորների արդյունավետ մոբիլիզացմանը և կառավարմանը,
  • քաջալերեն բիզնեսը և հեշտացնեն իրենց աշխատակիցների ներգրավվումը միավորումներում որպես կամավորներ և հատկացնեն մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ` զարգացնելու այն ենթակառուցվածքը, որը կարիք ունի աջակցելու կամավորությանը,
  • հեռուստաընկերությունների, որ լուսաբանեն պատմություններ կամավորների վերաբերյալ և տրամադրեն տեղեկատվություն, որը կքաջալերի և կաջակցի մարդկանց կամավոր լինել,
  • կրթության առաջնորդները քաջալերեն ու աջակցեն բոլոր տարիքի մարդկանց կամավոր լինել` ստեղծելով հնարավորություններ իրենց համար արտահայտվելու և սովորելու իրենց ծառայությունից,
  • կրոնի առաջնորդները հաստատեն կամավորությունը որպես համապատասխան պատասխանատվություն,  որպես հոգևոր կոչ բոլոր մարդկանց ծառայելու,
  • Հկ-ները ստեղծեն կազմակերպական միջավայրեր, որոնք ընկերական են կամավորների հետ և կտրամադրեն մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ, որոնք արդյունավետորեն կհամապատասխանեն կամավորների պահանջներին:

Միացյալ Ազգերը՝

  • Հռչակեն այս որպես «Կամավորների տասնամյակ  և քաղաքացիական հասարակություն»- ի ճանաչում` խնդրի ուժեղացնելու անվճար հասարակությունների կառույցները և
  • Ճանաչել “red V”-ն  որպես կամավորության միջազգային նշան:

IAVE-ն մարտահրավեր է ուղարկում ամբողջ աշխարհի կամավորներին և բոլոր բաժինների ղեկավարներին` միավորվել որպես գործընկերներ` նպաստելու և աջակցելու արդյունավետ կամավորությանը, որը  հասանելի է բոլորին որպես համերաշխության նշան բոլոր ազգերի և մարդկանց միջև: IAVE-ն հրավիրում է գլոբալ կամավորական միությունում սովորելու, քննարկելու,  հաստատելու և կատարելու այս կամավորության համընդհանուր հռչակագիրը: