«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ»․ դրամաշնորհային ծրագրին առաջարկներ ներկայացնելու հրավեր
Կազմակերպություն-Հայաստանի և Թուրքիայի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
Դրամաշնորհի տեսակը- տեղական
Դրամաշնորհների տրամադրման չափը- 10,000-իցմինչև 25,000 եվրո
Ովքե՞ր կարող են դիմել-քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների) և անհատներ, դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող կազմակերպություններինայն դեպքում Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմողանհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն:
Դիմելու վերջնաժամկետը-2020 թվականի մարտի 16
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ»ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։
Ծրագիրը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծության ամրապնդմանը: Ծրագրիընդհանուր նպատակն է պարարտ հող նախապատրաստել բազմակողմանի քաղաքական զարգացումների և լայնածավալ միջամտությունների համար, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանն և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Ծրագրի հատուկ նպատակները երկու մասից են բաղկացած, դրանք են՝
- ընդլայնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և հարաբերությունների կարգավորման աջակիցների շարքերը հիմնվելով երկարաժամկետ գործընկերների հետ համագործակցության շարունակականության և նոր դերակատարների ներգրավման վրա:
- ուսումնասիրել և քարտեզագրել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստող բազմակողմանի գործողություները՝ Հայաստանում և Թուրքիայում պետական և ոչ պետական շահառուների, ինչպես նաև միջազգային դերակատարների արդյունավետ ներգրավվածության միջոցով։