ՀՀ Գեղարքունիքի, Լոռու Եվ Շիրակի մարզերի գյուղական /միավորված/ եվ սահմանամերձ համայնքների զարգացմանն աջակցող միջոլորտային դրամաշնորհի հայտ ներկայացնելու հրավեր
Կազմակերպություն-«Հայկական Կարիտաս» ԲՀԿ
Դրամաշնորհի տեսակը- տեղական, մարզային
Դրամաշնորհների տրամադրման չափը- 8000-10000 Եվրոյին համարժեք դրամ
Ովքե՞ր կարող են դիմել-ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները
Դիմելու վերջնաժամկետը-2020 թվականի մարտի 2-ը ներառյալ մինչև ժամը 17:00
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ) ծրագրի շրջանակներում հայտարարվում է միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլը, որին հրավիրվում են մասնակցելու ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները:
Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակը.
Նպաստել գյուղական միավորված, այդ թվում սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով:
Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի արդյունքները.
Համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը պետք է նպաստեն հետևյալ արդյունքների հասանելիությանը.
- Միավորված գյուղական և սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում` եկամտաբեր գործունեության խթանման միջոցով.
- Սահմանամերձ գյուղական համայնքներում երիտասարդների արտահոսքի կանխարգելում` նոր հնարավորությունների ստեղծման միջոցով.
- Գյուղական համայնքներում մասնագիտական ուսուցման որակի բարձրացում՝ գործատուների հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդրման միջոցով
- Գյուղարտադրության խթանում և գյուղական տուրիզմի զարգացում՝ ավանդական և նորարական լուծումների կիրառմամբ.
- Համայնքային ենթակառուցվածքների բարենորոգում, հզորացում, համայնքային ծառայությունների որակի բարելավում՝ նորարարական լուծումների, էներգաարդյունավետ նորարարական համակարգերի ներդրման և բարելավման միջոցով.
- Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում՝ աշխատատեղերի ստեղծման նպատակով.
- Համայնքային առաջնային կարևորության հիմնախնդիրների լուծում՝ երիտասարդական նախաձեռնողականության խթանման միջոցով
- ՏԻՄ գործունեության բարելավում՝ քաղաքացիական մասնակցության ակտիվացման և հանրային վերահսկողության մեխանիզմների հզորացման միջոցով