«Կամավորություն. Նոր Սկիզբ»


«Կամավորություն. Նոր Սկիզբ» նախագիծը մշակվել է 2018 այն երիտասարդների համար, ովքեր երբեք չեն զբաղվել կամավորությամբ կամ դժվարանում են ընդգրկվել կամավորական աշխատանքներում, սակայն շատ մեծ ցանկություն ունեն ներգրավվել:

Նպատակ

Նախագիծը նպատակ ունի երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիք և հմտություններ, որոնք կօգնեն նրանց ավելի հեշտ և արդյունավետ ներգրավվել կամավորական աշխատանքներում նաև տեղյակ լինել իրենց ու կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպության իրավունքներից և պարտավորություններից:

Նախագիծը իրականացվում է երկու փուլով.

 1-ին փուլ. դասընթացներ

Նախագծի առաջին փուլով երիտասարդները մասնակցում են երկօրյա դասընթացի՝

  • «Կամավորություն»,
  • «Թիմային աշխատանք»,
  • «Հաղորդակցություն»,
  • «SMM բազային գիտելիքներ»,
  • «Գեղեցիկ և գրագետ CV»,
  • «Հարցազրույց»,
  • Փորձառու կամավորները կիսվում են իրենց փորձով:

2-րդ փուլ. մենթորություն, կամավորություն

Երկրորդ փուլում մասնակիցներին կցվում են մենթորներ, ովքեր մեկ ամսվա ընթացքում օգնում են պատրաստել գրագետ CV, նախապատրաստվում են հարցազրույցի և ՀԿԲ-ի միջոցով ներգրավում առաջին կամավորական աշխատանքում:

2018-2020 թվականներին իրականացվել  է 9 փուլ, որին մասնակցությամբ հանդես է եկել շուրջ 200 երիտասարդ:

Մեկ առանձին փուլ է իրականացել Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ՝ Դիլիջանի երիտասարդության համար։ 

1-ին փուլ, 20 մասնակից,

2-րդ փուլ, 23 մասնակից

3-րդ փուլ, 27 մասնակից

4-րդ փուլ, 15 մասնակից

5-րդ փուլ, 20 մասնակից

6-րդ փուլլ, 20 մասնակից

7-րդ փուլ, 26 մասնակից

8-րդ փուլ, 20 մասնակից

Դիլիջան, 25 մասնակից

9-րդ փուլ, 23 մասնակից