«Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» ծրագիր
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Հայ կամավորների բանկ» երկարաժամկետ ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ 2015 թվականի սեպտեմբեր 1-ից 2016 թվականի փետրվարի 28-ն իրականացվեց «Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր խթանել կամավորության մշակույթի զարգացումը հատկապես հասարակական սեկտորի ներկայացուցիչների շրջանում, մշակել կիրառելի գործիքներ` «կամավոր- ՀԿ սեկտոր» փոխշահավետ համագործակցության համար:
«Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» ծրագիրը բաղկացած էր հետևյալ փուլերից՝
սոցիոլոգիական հետազոտություն (ֆոկուս խմբեր),
իրավական հիմնավորում.կամավորական գործունեության մասին ՀՀ օրենքի անհրաժեշտության մասին
աշխատաժողով ՀԿ ներկայացուցիչների և կամավորների հետ,
կամավորների հետ աշխատելու ուղեցույցի մշակում և տպագրում:
«Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» ծրագրի առաջին փուլով իրականացնվեց սոցիոլոգիական հետազոտություն թե´ կամավորների, թե´ հասարակական սեկտորի ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու ոլորտի բացերը, խոչընդոտները:
Հետազոտությանը զուգահեռ «Հայ կամավորների բանկի» իրավաբան կամավորները աշխատեցին իրավական հիմնավորման վրա՝ հիմնավորելով «Կամավորական գործունեության մասին ՀՀ օրենքի» նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
Այնուհետև իրականցվեց առանձին աշխատանքային հանդիպում, որին մասնակցեցին ակտիվ ՀԿ-ականներ և կամավորական հարուստ փորձ ունեցող երիտասարդներ: Հանդիպման ժամանակ իրենց փորձով, հաջողված պատմություններով կիսվեցին նաև նաև օտարազգի երիտասարդները, ովքեր այդ շրջանում իրենց կամավորական գործունեության բերումով ՀՀ-ում էին:
Ծրագրի վերջին փուլով մշակվեց գրքույկ, որը յուրատեսակ ուղեցույց է՝ ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար կամավորների հետ աշխատանքերն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
2016 թվականի դեկտեմբերի 5-Ին՝ Կամավորների միջազգային օրը տեղի ունեցավ գրքույկի շնորհանդեսը:
Լուսանկարներ