Մոտիվացիա
Մոտիվացիան խիստ կարևոր է արդյունավետ աշխատելու համար: Մոտիվացիան մեզ ստիպում է գործեր ձեռնարկել: Այն ներքին ցանկություն է կատարելու այնպիսի բաններ, որոնք նպատակներին հասնելու համար կարևոր են։ Մոտիվացիան կարևոր ֆակտոր է թիմային աշխատանքում, ուսման, աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։ Այն կամեցողություն է առաջացնում անելու այնպիսի բաներ, որոնք անկասկած կտանեն հաղթանակի։ Նպատակները, ցանկությունները նույնպես մոտիվացիայի կարիք կամ խթան կարող են հանդիսանալ։ Ինչպես նշել է խոսնակ և գրող Լես Բրաունը․ «Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան։ Քո մոտիվացիան պետք է այնքան հզոր լինի, որ կարողանաս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կհայտնվեն ճանապարհիդ»։
Երբեմն այնպես է ստացվում, որ ցանկությունը անհետանում է։ Մնում է միայն ամբողջ օրը անկողկնում անցկացնելու, քնելու ցանկությունը։ Դրա հետ մեկտեղ կան լիքը գործեր, որոնք անավարտ են մնում և դա գիտակցելով դուք սկսում եք ձեզ վատ զգալ, բայց չգիտեք՝ ինչ անել։ Կան մի քանի քայլեր, որոնցից առաջինը հասկանալն է, թե որն է ձեր մոտիվացիայի անհետանալու պատճառը։
Կան մոտիվացիայի նվազելու ֆիզիկական և հեգեբանական բազմաթիվ պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներից են՝
1․ Գերհոգնած վիճակը
Ձեր կյանքում մտահոգությունները բավականին շատ են, հանգիստը՝ քիչ։ Աշխատանք, ուսում, ընկերներ, անձնական կյանք։ Ձեր ամբողջ էներգիան ծախսվում է այդ ամենի մասին հոգ տանելու վրա։ Եվ մոտիվացվելու համար ուժ չի մնում, ինքան էլ ցանականք նպատակներին հասնելու կրակը նորից վառել։
2․ Դուք ձեր ուժերի վրա վստահ չեք
Դուք ուզում եք սկսել աշխատել ձեր նպատակների վրա, բայց ձեր ուղեղում «բայցերը» այնքան շատ են, որ մոտիվացիան կորում է այդ «բայցերի» մեջ։ Պատճառն այն է , որ իրականում վախենում եք ձախողվելուց։ Եվ վերջիվերջո ձեզ մոտ սկսում են առաջանալ « Իրոք արժի՞ փորձել, եթե ձախողվելու եմ» տիպի հարցեր։
«Քեզ քո նպատակից բաժանող միակ բանը այն հիմար պատմությունն է քո անկարողության մասին, որ դու շարունակում ես պատմել ինքդ քեզ»։ - ասել է «Ուոլ Սթրիթի գայլը» գրքի հեղինակ Ջորդան Բելֆորթը։
3․ Ձեր անառողջ ապրելակերպը
Դուք միշտ հոգնած եք և քնելը առաջնային ցանկություն է դարձել։ Դուք խռոնիկ ցավեր ունեք, օրինակ ցավեր մեջքի հատվածում, գլխացավեր։ Չեք կարողանում կենտրոնանալ, մտքերը հանգիստ չեն տալիս, կամ աշխատելուց բացասական էմոցիաներ եք զգում։
Պարզեցինք, թե որոնք են մոտիվացիայի նվազելու հավանական պատճառները։ Մնում է պարզել՝ ինչ լուծումներ կան այն հետ բերելու համար։ Ինչպես արդեն նշվել էր, մոտիվացիայի նվազեցման պատճառները ֆիզիկական և հոգեբանական բնույթի են։ Հետևաբար լուծումները նույնպես։ Կան բազմաթիվ տարբերակներ, կնշենք մի
քանիսը,
1․ Նվազեցրեք ձեզ շեղող ամեն բան
Արեք ամեն ինչ կենտրոնանալու համար։ Փակեք աշխատասենյակի դուռը, մեկուսացրեք ձեզ, հանգստացնող երաժշտություն միացրեք և անջատեք ձեր հեռախոսը ՝ լիովին կենտրոնանալու համար։
2․ Սկսեք ամենափոքրից
Հաճախ լինում են այնպիսի նպատակներ, որոնք սարսափազդու են թվում, և անհասանելի; Այդ դեպքում անհրաժեշտ է այն բաժանել փոքրիկ քայլերի և սկսել նվազագույնից։ Կամ եթե ընդհանրապես ցանկություն չունեք աշխատելու, ապա ուղղակի աշխատեք 5 րոպե։ Ապացուցված է, երբ ցանկություն չկա ինչ-որ բան անելու, բայց դուք որոշում եք 5 րոպե ծախսել այդ գործի վրա, էլ չեք կտրվի դրանից և 5 րոպեն կդառնա 50։
3․Համեմատեք ձեզ ձեր անցյալի ՛ես՛ի հետ
Իրականում չկա ավելի արդյունավետ բան, քան ինքդ քեզ քեզ հետ համեմատելը։ Փորձեք հիշել ձեր անցյալ տարբերակին ու կհասկանաք, թե ինչքան բանի եք հասել։ Ուրիշների հետ ձեզ համեմատելը նույնպես օգտակար է, բայց հաճախ այն տանում է ինքնագիտակցության նվազեցման։
4․ Զբաղվեք մեդիատացիայով
Երբ հոգնում եք կամ ծանրաբեռնված եք, ձեր էնեգիան և մոտիվացիան նվազում են։ Այդ դեպքում մեդիտացիայով զբաղվելը ամենաճիշտ որոշումը կլինի։ Օրիանակ՝ կեսօրին կամ երբ ձեզ անհրաժեշտ է լիցքավորվել էներգիայով, նստեք, փակեք ձեր աչքերը և կենտրոնացեք շնչառության վրա։ Այդպես դուք մաքրում եք ձեր ուղեղը ծանր մտքերից։
5․ Առողջ ապրելակերպ վարեք
Ութժամյա քունը, առողջ սնունդը և սպորտը հրաշքներ են գործում։ Առողջ ապրելակերպի միջոցով դուք ստանում եք կրկնակի էներգիա։ Առավոտյան առողջ նախաճաշելով աբողջ օրվա ընթացքում առույգ եք զգում։ Նույնիսկ 15 րոպեով սպորտով զբաղվելը արդեն իսկ օգտակար է։ Նաև պետք է նվազեցնել կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը։
https://www.positivityblog.com/motivate-yourself/