Ամեն ինչ ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ
Ֆրիլանսինգը կամ արտահաստիքային աշխատանքը իդեալական է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ուսումը համատեղել աշխատանքի հետ։ Դառնալով ֆրիլանսեր դուք ժամանակավոր վարձվում եք գործակալության կամ վեբ կայքերի միջոցով՝ կատարելու գործատուի պատվերները, սակայն չեք հաշվառվում որպես կազմակերպության աշխատակից:
Ֆրիլանս աշխատանքի առավելություններն են ՝
ճկուն աշխատանքային գրաֆիկ,
տանից աշխատելու հնարավորություն,
աշխատանքների և հաճախորդների ինքնուրույն վերահսկում,
աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռություն,
բարձր դրույքաչափեր և այլն։
Կան մի շարք տարբերակներ, ձևեր և կայքեր, որոնք նախատեսված են ֆրիլանս աշխատանք կատարելու համար։ Ամենահայտնի և ամենավստահելի ֆրիլլանս հարթակներն են՝ Upwork, Fiverr, freelancer։ Ընտրություն կատարելու համար նախ պետք է լավ ծանոթանալ վերոնշյալ հարթակների կանոններին, աշխատելու ձևերին, լեզվին և այլն։
Upwork
Upwork-ը գործատուներին, կազմակերպություններին և հմուտ մասնագետներին կապող օղակ է։ Upwork-ում գործատուները հիմնականում անգլիախոս են, այստեղ աշխատանքները տարբեր են՝ ծրագրավորումից մինչև թարգմանությունների կատարումը։
Upwork-ում պրոֆիլ ստեղծելիս պետք է նկարագրել ձեր հմտությունները, նախասիրությունները, աշխատանքային փորձը։ Եղեք հակիրճ և խուսափեք երկար և անիմաստ ձևակերպումներից, հակառակ դեպքում հաճախորդը կարող է ձանձրանալ այն կարդալիս։ Ընտրեք պատշաճ լուսանկար ձեր պրոֆիլի համար: Այն ներկայացված առաջարկի երեք կարևորագույն կետերից մեկն է: Մյուս երկուսը ձեր պրոֆիլն ու հեղինակությունն են կայքում:
Համոզվեք, որ ունեք այն հմտությունները և փորձը, որոնք անհրաժեշտ են տվյալ աշխատանքը կատարելու համար։ Վերջի վերջո իրատես եղեք։ Եթե ցանկացած պահի գիտակցեք, որ չեք կարողանա ավարտին հասցնել նախագիծը, անմիջապես տեղեկացրեք ձեր հաճախորդին՝ հետագա խնդրիներից խուսափելու համար:
Fiverr
Fiverr- ը գլոբալ առցանց շուկա է, որն առաջարկում է ծառայություններ, սկսած 5 դոլարից, կախված աշխատանքի մաշտաբից և կատարողի հեղինակությունից, փորձից: Կայքը հիմնականում օգտագործվում է ֆրիլանսերների կողմից, որոնք օգտագործում են Fiverr-ը ՝ հաճախորդներին տարբեր տեսակի ծառայություններ առաջարկելու համար:
Fiverr-ում աշխատում են gig-երի միջոցով։ Gig-ը այն ծառայությունն է, որը վաճառում եք Fiverr-ում: Մինչ Gig ստեղծելը, պետք է սկսել հետաքրիր և խոստումնալից պռոֆիլ ստեղծելուց։ Բրենդինգը շատ կարևոր է նման մեծ կայքում ձեր հաճախորդներին գտնելու համար։
Ինչպես արդեն նշել էինք gig-ը ձեր առաջարկված ծառայությունն է։ Այն ստեղծելիս պետք է հետևել մի քանի կետերի․ ուշադիր եղեք, որ այն ամբողջովին համապատասխանի ձեր հմտություններին, համոզվեք, որ ձեր նշված վերջնաժամկետը համնկնում է աշխատանքի ավարտի հետ։ Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այն Gig-երը, որոնք տեսանյութով են ներկայացված 200% բարձրացրել են պատվերները։
Freelancer․com
Freelancer.com- ը առցանց շուկա է, որն ապահովում է գործատուների և ֆրիլանսերների համագործակումը ամբողջ աշխարհում։ ԻՆչպես այլ ֆրիլանս հարթակներում, այստեղ նույնպես բրենդինգը ամենակարևոր կետերց մեկն է։ Գործատունները առաջարկներ են տեղադրում, իսկ ֆրիլանսերները հայտեր են ներկայացնում ընտրվելու համար։ Հայտում նշվում է աշխատանքի կատարման ժամանակահատվածը, արժեքը։ Պետք է համոզել գործատուին, որ դուք իդեալական եք աշխատանքի համար։ Դրա համար նկարագրության բաժնում նշեք այն հմտությունները և փորձը, որոնք համապատասխանում է տվյալ աշխատանքին։ Սկսկնակների համար օգտակար կլինի այլ ֆրիլանսերների հայտերի զննումը։
Այս կայքում աշխատելիս պետք է կրկնակի անգամ ուշադիր լինել։ Չի թույլատրովում կայքից դուրս անձնական ինֆորմացիայի տրամադրումը։ Աշխատանքը կատարվում է միայն կայքի ներսում։ Կան մի շարք կանոններ, որոնց չհետևելու դեպքում կարող եք խնդիրների առաջ կանգնել։
Հեղինակ՝ Մարիամ Իսպիրյան