«Հաղորդակցվենք մշակույթին» ծրագիր
ՀՀ մշակույթի նախարարությունը «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ի հետ համագործակցությամբ 2018 թվականի հունիսի-հոկտեմբեր ամիսներին իրականացրեց «Հաղորդակցվենք մշակույթին» երկարաժամկետ ծրագիրը:
Հունիսի 5-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Ժաննա Մանուկյանի և ՀԿԲ-ի կամավորների միջև: Ժաննա Մանուկյանը ներկայացրեց հետաքրքիր փաստեր Հայաստանի թանգարանների մասին, կիսվեց իր փորձով ու գիտելիքներով:
Ծրագրի շրջանակներում «Հայ Կամավորների Բանկ» ՀԿԲ-ի կամավորները 5 ամիս շարունակ շաբաթ և կիրակի օրերին շրջեցին մայրաքաղաք Երևանում և իրազեկեցին համաքաղաքացիներին, քաղաքի հյուրերին ու զբոսաշրջիկներին թանգարանների և ցուցադրվող նմուշների, գալիք միջոցառումների մասին: (Լուսանկարներ.)