«Ուսուցում. Պրակտիկա. Աշխատանք.» ծրագիր
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ի և «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի հետ համագործակցությամբ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ 2018 թվականին մարտ ամսին իրականացվեց «Ուսուցում. Պրակտիկա. Աշխատանք.» ծրագիրը:
Ծագիրը նպատակ ուներ երիտասարդներին ընձեռել հնարավորություն ծանոթանալու սոցիոլոգիա գիտությանը, ստանալ գիտելիքներ և կիրառել դրանք գործնականում: Ծրագրում ընդգրկվել է 12 երիտասարդ: (Լուսանկարներ.)
1-ին փուլում երիտասարդները մասնակցեցին դասընթացներին, ուսումնասիրեցին սոցիոլոգիական հետազոտությունների փուլերիը, սոցիոլոգիական հետազոտությունների տեսական և գործնական մեթոդները, տվյալների մշակման փուլը և կոդավորման առանձնահատկությունները: Մասնակիցները նաև ծանոթացելեն SPSS ծրագրին և սովորել, թե ինչպես է պետք կառուցել հարցաթերթի շաբլոնը և մուտքագրել տվյալները:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելծրագրի 2-րդ փուլին՝անցնելով երկամսյա պրակտիկա «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ում և կիրառելու ստացած գիտելիքներն ու հմտությունները:
Ծրագրի ավարտին ծրագրի շրջանակում կազմակերպված բոլոր դասընթացներին մասնակցած երիտասարդներ ըստացան հավաստագրեր:
Հանդիպման վերջին հատվածում երիտասարդները գնահատեցին ծրագրի ողջ ընթացքը, հանդես եկան առաջարկություններով: (Լուսանկարներ.)