«Աշխատանքային իրավունք». հանդիպում-քննարկում


Փետրվարի 28-ին տեղի ունեցավ «Աշխատանքային իրավունք» թեմայով քննարկում: Հանդիպման ընթացքում բանախոսը՝ «Սոնել» ընկերության տնօրեն Արայիկ Այվազյանը մասնակիցներին ներկայացրեց աշխատանքային պարտականությունները, իրավունքները և դրանց պաշտպանության օրինական միջոցները: Հանդիպումը տեղի ունեցավ ինտերակտիվ շփման միջոցով. մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և ձեռք բերեցին մի շարք գիտելիքներ այդ ոլորտում: Հանդիպման սկզբում և վերջում մասնակիցները 5 բալանոց սանդղակով գնահատեցին այդ ոլորտում իրենց գիտելիքները: Ստացված ցուցանիշները ցույց տվեցին, որ քննարկումը օգտակար և ուսանելի է եղել մասնակիցների համար:

Լուսանկարները՝ https://web.facebook.com/pg/armenianvolunteersbank/photos/?tab=album&album_id=1879791545387085