Մարտի 8-յան շնորհավորանքներ՝ Նորքի տուն-ինտերնատի կին բնակիչներին


Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն հաճելի անակնկալ էր պատրաստել Նորքի Տուն-Ինտերնատի բնակիչների համար։ Կազմակերպության կամավորներն ու անդամները, նախագահ Մարինե Եղոյանի գլխավորությամբ, այցելեցին տուն-ինտերնատ, որտեղ հանդես եկան շնորհավորանքներով և տոնական համերգային ծրագրով։ Պարային համարներով ներկայացան «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի կամավորները (բեմադրությունը՝ Մարիամ Խաչատրյանի)։ Իրենց կատարումներով տոնական շունչ պարգևեցին «Զվարթնոց» հայ երգի մենակատարներ, միջազգային մրցույթի ոսկե մեդալակիրներ Պողոս Աբելյանը և Արման Առաքելյանը։ Տատիկներին շնորհավորելու էր եկել նաև «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը։ Միջոցառումը վարեց Վալենտինա Պետրոսյանը։ Միջոցառման ավարտին ՀԿԲ-ի անդամները տարեցներին հյուրասիրեցին տոնական տորթ և տատիկներին նվիրեցին ծաղիկներ։ Միջոցառումն անցավ ջերմ միջավայրում: Բնակիչների արձագանքը և այն խոսքերը, թե «շուտ-շուտ եկեք․․․», վկայում են, որ անակնկալը հաջողված էր։ Հուսով ենք, որ թարմությամբ և խինդով լցրեցինք տուն-ինտերնատի բնակիչների օրը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ «Զվարթնոց Վերածննդի հիմնադրամին» և «Միսս Արմենիա» Համահայկական մշակութային հիմնադրամին աջակցության համար:

https://web.facebook.com/pg/armenianvolunteersbank/photos/?tab=album&album_id=1889454327754140