«Կամավորությունը նույնպես աշխատանք է»
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 2013 թվականից իրականացնում է «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագիրը։
Ծրագրի արաջին փուլն իրականացվել է Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ։
Նպատակ
Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին կամավորական աշխատանքի միջոցով ստանալ մասնագիտական (ինչպես նաև ադմինիստրատիվ) աշխատանքային հավելյալ փորձ, դառնալ ավելի մրցունակ աշխատաշուկայում:
Ծրագրի տևողությունը՝ 5 ամիս։
Ծրագիրը ներառում է երկու փուլ.
1. Դասընթաց
Կարողությունների բացահայտման և հմտությունների զարգացման ուսուցողական դասընթաց հետևյալ թեմաներով՝
- Ինքնաճանաչում և կարողությունների բացահայտում,
- Կամավորություն
- Առաջնորդություն
- Ժամանակի կառավարում
- Թիմային աշխատանք
- Կոնֆլիկտների կառավարում
- Ինչպե՞ս կազմել գրագետ ռեզյումե և մոտիվացիոն նամակ
- Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ գործատուին հարցազրույցից առաջ, ընթացքում և հետո
- Իմիջի ձևավորում
2. Կամավորություն
Երկամսյա կամավորական մասնագիտական աշխատանք համապատասխան կազմակերպություններում (պետական, մասնավոր, հասարակական)
Մասնակից
Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան, 3-րդ և ավելի բարձր կուրսի ուսանողներ կամ արդեն շրջանավարտներ (մասնագիտական սահմանափակում չկա)։
Մինչ այժմ իրականացվել է 4 փուլ, մասնակցել է 150 երիտասարդ, 13 %-ը ստացել է աշխատանքի առաջարկ կամ ընդունվել աշխատանքի, ունենք 120 համագործակից կառույց։