«Սրունքաթաթային հոդ և ոտնաթաթ»․ միջազգային սեմինար
«Հավերժական ազգ» հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 1-ին և 2-ին Երևանում կայացավ «Սրունքաթաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով գիտագործնական միջազգային սեմինարը։ Այն հայ ու արտասահմանցի մասնագետների առաջին համատեղ սեմինարն էր, որն ուղղված էր վնասվածքաբանությանն ու օրթոպեդիային։
Շուրջ 250 մասնակիցների համար՝ բուժաշխատողների և հարակից ոլորտի ներկայացուցիչների, ելույթներով հանդես եկան խոսնակներ 4 երկներից։ Ներկայացրեցին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում կատարված բարդ բժշկական միջամտությունների փորձը, ժամանակակից մեթոդներն ու լուծումները։ Նպատակը մեկն էր․ ներկայացնել և ներդնել միջազգային փորձը ՀՀ-ում։
«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի կամավորները երկու օրերի ընթացքում օգնեցին կազմակերպիչներին գրանցել, դիմավորել և ուղղորդել հյուրերին, ինչպես նաև կատարեցին կազմակերպչական այլ աշխատանքներ։
Նկարներ՝ «Սրունքաթաթային հոդ և ոտնաթաթ»-նկարներ