2020 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի 2-րդ մրցութաշրջանի հայտերի ընդունում
Կազմակերպություն- ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Դրամաշնորհի տեսակը- տեղական
Ովքե՞ր կարող են դիմել-ՀՀ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները
Դիմելու վերջնաժամկետը-2020 թվականի մայիսի 28
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 2020 թվականի 2-րդ մրցութաշրջանի բացումը, որը միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործադրման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի ձևավորման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:
Մրցույթիանվանակարգերը
Մրցույթն անցկացվում է 8 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:
- Տեսարվեստի ոլորտի նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)
- Երաժշտարվեստի ոլորտի նախագծեր և միջոցառումներ
- ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանացային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման նախագծեր և միջոցառումներ
- Թատերարվեստի ոլորտի նախագծեր և միջոցառումներ
- Մշակութային կրթության նախագծեր և միջոցառումներ
- Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ
- Թանգարանային և գրադարանային ոլորտների նախագծեր և միջոցառումներ (այդ թվում՝ կրթական)
- Գրականության հանրահռչակմանն ուղված նախագծեր և միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի):
Մանրամասները`http://escs.am/am/news/6197