Գրքեր՝ պարտադիր ընթերցանության համար


Գրքերը մարդկության ամենամեծ ժառանգություններից են: Բոլոր ժամանակներում եղել են գրողներ, ովքեր ստեղծել են համաշխարհային գրականության գլուխգործոցներ:

Այս ցուցակում դուք կգտնեք բոլոր ժամանակների և ազգերի լավագույն գրքերի մի մասը, որոնք պարտադիր պետք է կարդալ:

1. Միխայիլ Բուլգակով «Վարպետը և  Մարգարիտան»-  

https://grqamol.am/article/varpety-ev-margaritan-bernel/

«Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպն ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:


2. ՕսկարՈւայլդ «ԴորիանԳրեյիդիմանկարը»  

https://bit.ly/2V8DcRg

Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Դորիան Գրեյը, հետևելով Հեդոնիզմին, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը։


3. Վիկտոր Հյուգո «Փարիզի Աստվածամոր տաճարը» 

https://bit.ly/2XjZ1Qz

Վեպում պատկերված են այն ժամանակները, երբ իրար են բախվում բարոյական հին դոգմաներն ու նոր աշխարհընկալումը: Հյուգոն գովաբանում է նորի, լուսավորի (Էսմերալդա) հաղթանակըմռայլմիջնադարի (Ֆրոլո) նկատնամբ:



4. Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար» 

https://bit.ly/2US5Jvl

«Հաղթականկամար»-ըԵրկրորդհամաշխարհայինպատերազմիժամանակաշրջանիդասականգործերիցէ: Վեպում Ռեմարկը ներկայացնում է 20-րդ դարի մարդու անձնական պայքարը: Շատ են փիլիսոփայական երկխոսությունները, որտեղ ամենայն մանրամասնությամբ արտացոլված է Ռեմարկի ներքին թախիծը: Նրան հաջողվել է թախծի հետ մեկտեղ լավատեսական շունչ ներկայացնել, աայդ իսկ պատճառով իր բոլոր հերոսներին օժտել է լավատեսական հայացքներով:

5. Ջորջ Օրուել. «1984»   

https://bit.ly/2RmF8ES

«1984»-ը հակաուտոպիստական վեպ է, որը պատկերում է արևմտյան քաղաքակրթությունը, որտեղ ամբողջատիրական համակարգը կործանում էր անհատին, մարդուն: Բոլորը վերահսկվում են, ամեն բան վերահսկվում է:  Ծառայել միայն համակարգին, իշխանություններին, ջնջել սեփական Ես-ը, հոգևոր, մտավոր ինքուրույնությունը, ծառայել, ծառայել, ծառայել՝ կուրորեն, անվերապահ:


6. ՊաուլոԿոելյո «Ալքիմիկոսը»   

http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2018/03/alqimik.pdf

«Ալքիմիկոսը» Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վեպը երազանք ունենալու, երազանքին հավատալու և հետևելու, սիրտն ու հոգին փոփոխությունների առաջ միշտ բաց պահելու, կյանքի ամեն վայրկյանի մեջ հրաշքի գոյությունը տեսնելու մասին է:



7.Ֆեոդոր Դոստոևսկի. «Ոճիր և պատիժ» 

https://bit.ly/2XlLpo2

Վեպի կենտրոնական թեման XIX դարի 60-ականների ռուս երիտասարդության հոգևոր պատկերն է: Վեպում արծարծված գլխավոր խնդիրներից է 1860-ականներին արմատական երիտասարդության շրջանում լայն տարածում գտած նիհիլիզմ կրոնա-փիլիսոփայական միտքը, որի միջոցով Դոստոևսկին ցանկանում էր ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել Աստծո նկատմամբ հավատը կորցնելն ու բարոյականությունից հրաժարվելը:


8.Ռիչարդ Բախ«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» 

https://bit.ly/2yIo5X7

Նովելը մի ճայի մասին է, որը սովորում էր կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման:




9. Լիոն Ֆոյխտվանգեր «Գոյա կամ իմացության դժվարին ուղին»  

https://ebooks.am/book/cd69d230-a7ed-11e9-a9c3-4741aecec099

Լիոն Ֆոյխտվանգերի այս նշանավոր վեպը նվիրված է իսպանական դպրոցի մեծ նկարիչներից մեկի՝ Ֆրանսիսկո Գոյայի կյանքին և ստեղծագործությանը, որը բացել է նոր դարաշրջան եվրոպական արվեստում: Նկարչի արկածներով հարուստ կյանքի ֆոնի վրա հեղինակը ցայտուն կերպով պատկերում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարի Իսպանիայի բուռն պատմությունը:


10. Դանտե Ալիգիերի «Աստվածային կատակերգություն» 

https://bit.ly/2xf0H31

Պոեմը ոչ միայն Դանտեի գաղափարա-քաղաքական և գեղարվեստական մտքի զարգացման արդյունքն է, այլև ողջ միջնադարյան մշակույթի գեղարվեստական սինթեզը:

Ստեղծագործության մեջ Դանթեն կառուցում է կաթոլիկ քրիստոնեության անդրշիրիմյան աշխարհը, ներկայացնելով այն ինը շրջանակների տեսքով, որոնք շրջապատել էին սառույցի մեջ գտնվող Լյուցիֆերին։


Նյութը՝ Արփինե Պետրոսյանի