Հետաքրքիր ֆիլմեր


Ֆիլմերը ունեն կախարդական ուժ,  որի օգնությամբ կարողանում ենք կտրվել մեր առօրյա հոգսերից՝ գոնե մինչև ֆիլմի ավարտը։ Ֆիլմերը կարողանում եմ մեզ տանել դեպի հեռավոր աշխարհ՝ լի ֆանտաստիկ կերպարներով և սցենարներով։

Ֆիլմերը նաև հանդիսանում են ժամանակն էլ ավելի հետաքրքիր անցկացնելու լավագույն միջոց։ Ահա, մենք ներկայացնում ենք ֆիլմեր, որոնք դուր կգան տարբեր ժանրի ֆիլմասերներին և որոնք արժե դիտել կյանքում գոնե մեկ անգամ։


 1․ The Theory Of Everything—(2014) 

Ֆիլմը ամենավառ և անվանի ֆիզիկոս Ստեֆան Հոքինգի մասին է, ով սիրահարվում է  Ջանեյն Ուայդին 1960-ականներին Քեմբրիջում սովորելու ընթացքում: Ստեֆան Հոքինգը սովորում էր տիեզերագիտության  ֆակուլտետում և իր փայլուն առաջադիմությամբ համարվում էր  Էյնշտեյնի իրավահաջորդ։ Սակայն 21 տարեկան հասակում Հոքինգը ախտորոշվեց մահացու հիվանդությամբ, որը կարծես թե վերջ պետք է դներ իր երբեմն հաջողություններին։



2․Me before you—(2014)

Ֆիլմը սկսվում է գլխավոր հերոս Լուիզա Կլառկի կյանքի նկարագրությամբ, ով կորցնում է իր աշխատանքը և ելնելով իր ընտանիքի ծանր ֆինանսական վիճակից ՝ ստիպված է լինում խնամել Լոնդոնում բնակվող նախկին գործարաներից մեկին ։ Մի քանի ամիս աշխատելուց հետո իմանում է, որ Թռայնոռը իր վիճակի պատճառով մի քանի անգամ արդեն փորձել էր ինքնասպանություն գործել և այդ իսկ պահից Լուիզա Կլառկ ստանձնում է նոր առաքելություն․ ամեն գնով հետ բերել տղայի երբեմնի գեղեցիկ կյանքը։



3. Breakthrough—(2019)

Ֆիլմը Ջոյս Սմիթի որդեգիված որդու՝ Ջոնի մասին է, ով իր ընկերների հետ միասին ընկնում է Միսուրիի լիճը և այնտեղ մնում ավելի քան 15 րոպե։ Բժիշկները գրեթե հույս չէին տալիս տղայի կյանքի համար, սակայն Ջոնի մայրը և իր ընկերները չեն դադարում աղոթել տղայի փրկության համար։ Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն և ցույց է տալիս, որ  հավատն ու սերը կարող է կյանքի կոչել  անհարինը։ 




4. Forrest Gump—(1994)

Ֆորեսթ Գամփը ցածր ինտելեկտով  տղա է, ով իր մանկության մեծ մասը անցկացնում է իր լավագույն և միակ ընկեր Ջենիի հետ։ Ֆիլմի ընթացքում Ֆորեստը անցնում է բանակ ծառայության  Վիետնամում, գտնում նոր ընկերներ, ստեղծում  հայտնի ծովախեցգետնյա- ձկնորսական նավատորմի, մի քանի անգամ հանդիպում նախագահին: Ֆիլմը Ֆորեսթ Գամփի օրինակով ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ անկախ ամեն ինչից իրավունք ունի սիրվել ու ընկալվել հասարակության կողմից։


Նյութը՝ Անահիտ Հակոբյանի