Մեր մասին
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (ՀԿԲ ԵՀԿ) գործունեությունը սկսել է 2013 թվականին երկարաժամկետ ծրագրի տեսքով, որի կայացման արդյունքում դարձավ հասարակական կազմակերպություն:
Այս ծրագրի շրջանակում է
· ստեղծվել էwww.volunteers.am կայքի նախնական տարբերակը, 2019 թվականին «Կամավորություն. Հասանելիություն. Հնարավորություն» ծրագրի...
Նորություններ
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանում կամավորության մշակույթի ձևավորման, զարգաց...
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանում կամավորության մշակույթի ձևավորման, զարգաց...
«Հայ Կամավորների Բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը չորրորդ տարին անընդմեջ իրականացնում է «Տարվա Լավագույ...
Փետրվարի 29-ից մարտի 1-ը տեղի ունեցավ «Կամավորություն. Նոր Սկիզբ» 9-րդ փուլը:
Պատանիներն ու երիտասարդները երկօրյա...
Կամավորների պատմություն
Ես Ինեսա Իսկարդարյան եմ, 17 տարեկան։ Սովորում եմ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, բիզնես-կառավարում բաժնում ։ Կամավորությամբ արդեն 2 տարի է , ինչ զբաղվում եմ ։ Կամավորությամբ զբաղվելու շարժառիթներս են եղել “comfort zone”-ից դուրս գալը և մարտահրավերներ ընդունելը։ Առաջին կամավորությունս եղել է «Գաղտնի Գրքասեր» միջոցառման շրջանակներում։ Զանգեր էի կատարում, ապա գրքեր բաժանում։ «Հայ Կամավորների Բանկ»-ի հետ վաղուց եմ համագործակցում, այժմ նաև անդամ եմ հանդիսանում: Կամավոր լինելու և իհարկե «Հայ Կամավորների Բանկ»-ի օգնությամբ սովորել եմ համբերություն: Եթե առաջ հիասթափվում էի ամեն անհաջող քայլից, հիմա ամեն մի քայլ կշռված է, իսկ հետևանքները ՝ միայն դրական: Կամավորության օգնությամբ շատ բան է փոխվել կյանքումս. շրջապատս մեծացել է, գիտելիքներս ՝ ավելացել։
Քրիստինե Փարազանյանը մեր ամենամարդասեր կամավորներից մեկն է ։ Քրիստինեն 19 տարեկան է, սովորում է Երևանի Պետական Համալսարանում։ 2018 թվականից զբաղվում է կամավորությամբ։ Կամավորությամբ զբաղվելու շարժառիթներ իր համար գոյություն չունեն։ Կամավորությամբ զբաղվելը իրեն մեծ հաճույք է պատճառում, ու երբ սկսում ես կամավորությամբ զբաղվել, էլ կանգ առնել չի ցանկանում ։ Առաջին կամավորական փորձը ‘‘Education Usa,, ֊ում է եղել։ Իսկ «Հայ Կամավորների Բանկ»-ի հետ սկսել է համագործակցել կես տարի առաջ։ Այժմ նաև «Հայ Կամավորների Բանկ»-ում է կամավոր: «Ասում են ՝ ինչ տեսնես այն էլ կսովորես։ Իմ դեպքում սովորել եմ անշահախնդիր օգնել մարդկանց ցանկացած հարցում։ Սովորել եմ թիմում աշխատել, գնահատել աշխատանքս։ Ամենակարևորը, հասկացել եմ, որ 2 օրվա ընկերությունը մեծ նշանակություն կարող է ունենալ, և հենց այդ ընկերները քեզ համար ապագայում հարազատ են դառնալու»։ ֊ նշում է Քրիստինեն:
Ծանոթացեք, մեր աշխատասեր Դավիթ Նոր֊Պարոնյան է ։ Դավիթը 16 տարեկան է, սովորում է Եվրոպական քոլեջի կառավարման բաժնի 2-րդ կուրսում։ Մոտ 8 ամիս է զբաղվում է կամավորությամբ։ Առաջին կամավորական փորձը ստացել է Թումո կենտրոնում ՝ դասընթացավարի օգնական լինելով ։ Կամավոր լինելով ցանկացել է նոր ընկերներ ձեռք բերել, նոր ծանոթություններ, բացահայտել իր համար նոր հարթակներ։ «Հայ Կամավորների Բանկ»-ի հետ սկսել է իր համագործակցությունը «Հայ-հնդկական» համերգի ժամանակ՝ 6 ամիս առաջ։ Այն հարցին, թե ինչ է ստացել «Հայ Կամավորների Բանկ»-ի կամավոր լինելուց, Դավիթը պատասխանեց. «Առաջինը ինձ համար շատ կարևոր է աշխատանքային լավ մթնոլորտը, ինչը հենց գտա «Հայ Կամավորների Բանկ»-ում։ Կարծում եմ՝ «Հայ Կամավորների Բանկ»-ի հետ համագործակցության ընթացքում ձեռք բերեցի նոր հմտություններ, ինչպիսիք են շուտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, թիմային աշխատանք իրականացնել և ճիշտ կառավարել այդ ամենը։ Շատ բան է փոխվել կյանքումս։ Ավելի հեշտ եմ շփվում մարդկանց հետ, ավելի բաց եմ դարձել։ Հեշտ եմ նոր ծանոթություններ հաստատում, պարտաճանաչ եմ դարձել»։
Տիգրան Կարախանյանը մեր սիրելի կամավորներից մեկն է։ Նա 16 տարեկան է, պատրաստվում է համալրել Քվանտ վարժարանի սաների շարքը։ Տիգրանը կամավորությամբ սկսել է զբաղվել 3 ամիս առաջ, «Հայ Կամավորների Բանկ»-ի հետ ։ Առաջին կամավորական աշխատանքը «Yerevan Music Night»-ն է եղել։ Կամավորությամբ ցանկացել է զբաղվել առաջին հերթին նոր և հետաքրքիր ծանոթություններ ձեռք բերելու և ոչ պակաս կարևոր մեծ միջավայրին հետևելու, և նրանցից սովորելու համար։ Նշում է ՝ «Հայ Կամավորների Բանկ»-ում կամավոր լինելու ընթացքում սովորել է անծանոթ մարդկանց հետ ավելի հեշտ լեզու գտնել, նաև թիմում աշխատելու հմտություններ է ձեռք բերել։ Կամավորությունից ստացած առաջին զգացողությունները կարճ ժամանակահատվածում կաշկանդվածությունից ու անհանգստությունից փոխարինվեցին զվարճանքով ու հետաքրքրությամբ։ Կամավորության առաջին փորձից հետո Տիգրանի կյանքը դարձել է ավելի գունագեղ, և մի նոր ասպարեզում է իր տեղը գտել։
Ծնվելեմ 29.01.1995 թ Երևանում, սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: «Հայ կավաորների բանկ» ծրագրի մասին տեղեկացել եմ համացանցից: Ծրագրի շրջանակնրում` կամավորական հիմունքներով աշխատել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Կամավորության ընթացքում հնարավորություն ընձեռվեց աշխատել կոլեկտիվում, հարմարվել իշխող աշխատանքային կանոններին, լինել ավել իպարտաճանաչ և պատասխանատու հանձնարարված առաջադրանքը կատարելիս, զգալ այն վստահությունը, որ գործատուն տածում է անգամ կամավորի նկատմամբ, ձեռք բերել տեխնիկական ու մասնագիտական մի շարք հմտություններ, ճանաչել հիանալի մասնագետների ու մարդկանց և նրանց սրտացավության շնորհիվ փորձել ինտեգրվել ու ադապտացվել տվյալ միջավայրում:
Ծնվել եմ 1987թ., Տավուշի մարզ գ. Պառավաքարում, ավարտել եմ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: <<Կամավորությունը նույնպես աշխատանք է >> ծրագրի մասին տեղեկացել եմ Facebook սոցիալական ցանցից և ընկերուհուս խորհրդով մասնակցության հայտ ուղարկել, որին հաջորդեց կազմակերպիչների դրական արձագանքը: Իմ պարագայում մի փոքր այլ բնույթ ստացավ կամավորական պրակտիկան: Իմ և կազմակերպիչների համատեղ քննարկումներով որոշում կայացվեց դիմել <<Ինեկոբանկ>> ՓԲԸ, որտեղ էլ, ըստ կարգի, պետք էր անցնել թեստային առաջադրանքի, հարցազրույցի և փաստաթղթային հավաստիացման փուլերը, որոնք, հաջողությամբ հաղթահարելով, ստացա հիմնական աշխատանքի առաջարկ: Ներկայումս աշխատում եմ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ -ում` մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տեղեկատվական բաժնում և կատարում եմ բաժնին համապատասխան գործառույթներ:
Ծնվել եմ 1987թ.: Սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում, այնուհետև մագիստրատուրա՝ ԵՊՀ-ի արտասահմանյան գրականության ֆակուլտետում: Ծրագրի մասին տեղեկացել եմ ընկերուհուցս, ով մասնակցել էր ծրագրին և շատ գոհ էր: Կամավորական աշխատանքս իրականացրել եմ <<Հայկական տեղեկատվական կենտրոնում>>: Կամավորությունն ինձ տվեց նախևառաջ շփում, կամավորության գաղափարի վերլուծում՝ ճանաչել, որ կան մարդիկ, ովքեր կամավոր կազմակեպում, սովորեցնում ու առհասարակ հոգ են տանում երիտասարդների ապագայի մասին: Ու ամենակարևորը, դա ինձ համար ինչ-որ չափով ժամանցի մի վայր էր, որտեղ գնում էի մեծագույն հաճույքով ու ոչ միայն վայելում ժամանակը, այլ շատ բաներ սովորում: Ծրագրի շնորհիվ պրակտիկայի ավատրից հետո նույն վայում արդեն անցել եմ մշտական աշխատանքի: Խորհուրդ կտամ անպայման մասնակցել: Ինչպես ես եմ շնորհակալ ընկերուհուս, վստահ եմ, իմ խորհուրդով մասնակցողն էլ անպայման ինձ շնորհակալ կլինի
Ծնվել եմ 1993թ.: Սովորում եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում: Ծրագրի մասին տեղեկացել եմ համացանցից: Կամավորական պրակտիկան անցկացրել եմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Ծրագիրն ինձ տվեց աշխատանքային միջավայրում աշխատելու և հաղորդակցման հմտությունների բարելավման հնարավորություններ: Մասնակցել ցանկացողներին խորհուրդ կտամ ավելի լրջորեն մոտենալ պրակտիկային, չսպասել, որ իրենց գործ առաջարկեն, այլ ցույց տան, որ հետաքրքված են և արդյունքն անշուշտ բավարար կլինի
Ես Սյուզան Հարությունյանն եմ: Ծնվել եմ 1987 թվականի հուլիսի 5-ին: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը, ապա՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Ծրագրի մասին տեղեկացել եմ «Հայ կամավորների բանկ» ծրագրին մասնակցած կամավորից: Կամավորական պրակտիկաս անցկացրել եմ <<Ելակետ>> լրատվական ակումբում: Ծրագիրը հնարավորություն ընձեռեց դասընթացների միջոցով ստանալ կարևոր գիտելիքներ, մասնագիտական գիտելիքներս ամրապնդել պրակտիկայի միջոցով, դրսևորվել կոլեկտիվում, ինչպես նաև պրակտիկայի շնորհիվ անցնել մշտական աշխատանքի նույն վայրում: Ծրագրին մասնակցել ցանկացողներին խորհուրդ կտամ բաց չթողնել օգտակար լինելու, տեսական գիտելիքները գործնականի վերածելու այս բացառիկ հնարավորությունը և անկախ զբաղվածությունից, զբաղվել կամավորական աշխատանքով, այդ կերպ զարկ տալով Հայաստանում կամավորական աշխատանքի կուլտուրային
Ծնվել եմ 22.05.1991թ.: Սովորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ծրագրի մասին տեղեկացել եմ համացանցից: Կամավորական աշխատանքս իրականացրել եմ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում: Ծիագրի շնորհիվ ձեռք բերեցի գիտելիքների մեծ պաշար և տեսական գիտելիքներս գործնականում կիրառելու հնարավորություն: Ծրագրին մասնակցել ցանկացողներին խորհուրդ կտամ անպայման մասնակցել և օգտվել գիտելիքների ու փորձի համալրման յուրաքանչյուր հնարավորությունից
Ես՝ Տաթև Իշխանյանս, ծնվել եմ 1993 թվականի հոկտեմբերի 20-ին, Երևանում: Սովորում եմ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում: Ֆինանսական ֆակուլտետի Բանկային գործ բաժնում: Ծրագրի մասին տեղեկացել եմ Ֆեյսբուք սոցիալական ցանցից և քանի որ կամավորական աշխատանքներ շատ քիչ էի արել, բայց շատ լսել, ցանկություն հայտնեցի մասնակցել: Ինչի համար շատ ուրախ եմ: Կամավորական պրակտիկան անցել եմ ՎՏԲ Հայաստան բանկում : Առաջնահերթ պրակտիկան մասնագիտությանս մեջ կողմնորոշվելու հնարավորություն տվեց, հաճախորդների հետ շփում, աշխատանքային փորձ և շատ լավ ընկերներ: Ընկերներիս նույնպես խորհուրդ եմ տվել մասնակցել ծրագրի մյուս փուլերին, հատկապես նրանց, ովքեր ցանկանում են իրենց փորձել այլ բնագավառներում
Ծնվել եմ 1993թ.: Սովորում են ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Սոցիալ-մշակութային գործունեություն. Կառավարում (մենեջմենթ) բաժնում: «Հայ կամավորների բանկ»-ի «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի մասին տեղեկացել եմ համացանցից: Կամավորական գործունեությունս իրականացրել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնում: Ծրագիրն ինձ տվեց փորձ, նոր հմտություններ և գիտելիքներ, շփում, թիմում աշխատելու կարողություն, ծանոթություն ոլորտի առաջատար մասնագետների հետ: Մասնակցել ցանկացողներին կարող եմ ասել, որ կամավորական աշխատանքեր կատարելը կարող է դառնալ Ձեր կարիերայի առաջին քայլը