«VolEx. My way to success»

Դեկտեմբերին 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն սիրով հրավիրում է կամավորական աշխատանքով հետաքրքրված երիտասարդներին մասնակցելու «VolEx. My way to success» խորագիրը կրող միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում կամավորական հարուստ փորձ ունեցող երիտասարդները կկիսվեն մասնակիցների հետ իրենց փորձով ու հաջողություններով, կունենանք նաև հրավիրյալ 3 հյուր, որոնց կներկայացնենք ավելի ուշ:

Միջոցառման նպատակն է ցույց տալ կամավորական աշխատանքի կարևոր դերը անհատի ու երկրի կայացման գործում։

Մասնակցության ձև. դուք կարող եք մասնակցել որպես խոսնակ, կամ ուղղակի որպես մասնակից:

1. Խոսնակ.
Եթե դուք
-ունեք կամավորական աշխատանքի հարուստ փորձ,
-ցանկանում եք կիսվել ձեր փորձով երիտասարդների հետ և խրախուսել նրանց զբաղվել կամավորական աշխատանքով,
-ունեք սահուն խոսք և կարող են գեղեցիկ ներկայացնել կամավորական փորձի միջոցով ձեռք բերված հաջողությունները,
ապա մինչև նոյեմբերի 10-ը լրացրեք այս հայտը (http://bit.ly/2iEostE) և դարձեք միջոցառման խոսանկներից մեկը:
Լավագույն երկու խոսնակները կստանան մրցանակներ:

2. Մասնակից.
-Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս կարճ հայտը` http://bit.ly/2hQ4hWp:

Հայտը լրացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 1-ը:
Տեղերը սահմանափակ են՝ ելնելով դահլիճի նստատեղերի քանակից:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail