«VolEx: My Way To Success» 2018

Նոյեմբերի 25-ին, Կամավորների միջազգային օրվան ընդառաջ, «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն իրականացրեց   «VolEx: My Way To Success» միջոցառումը, որի նպատակն էր ներկայացնել կամավորական աշխատանքի կարևոր դերն անհատի զարգացման, մասնագիտական աճի վրա, ինչպես նաև երկրի կայացման գործում։

Միջոցառման առաջին հատվածում ելույթ ունեցան մրցութային կարգով ընտրված,  կամավորական հետաքրքիր փորձ ունեցող  երիտասարդ խոսնակները:

  • ՀայարփիՍահակյան

ԵՊԲՀ- Փիլիսոփայության և Բիոէթիկայի դասախոս, Կրթության որակի ապահովման և զարգացման առաջատար մասնագետ ԵՊԲՀ-ում

  • Վարդուհի Ջանոյան

ՄՌ եւ մշակույթի կառավարման աշխատակից -ՊիկսԱրտ

  • Վանուհի Հովսեփյան

Վաճառքի սպասարկման մասնագետ, Վիվասել ՄՏՍ

  • Անի Սիրեկանյան

Ռոբոտաշինության ուսուցիչ, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ

Հանդիպման հաջորդ հատվածում ելույթներով հանդես եկան հրավիրյալ խոսնակները, ովքեր ներկաների հետ կիսվեցին իրենց անցած ճանապարհով, հաջողություններով, որոնցում կարևոր դեր է ունեցել կամավորական աշխատանքը:  Հրավիրյալ խոսնակներն էին.

  • Լիանա Սարգսյան
    Վորլդ Վիժն Հայաստանի Երիտասարդական ծրագրերի ղեկավար
  • Անուշ Կոստանյան
    «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի պատասխանատու, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն
  • Տիգրան Ճորոխյան
    amնվերների խանութի համահիմնադիր
    -Թվային Հայաստան հիմնադրամի տնօրեն
    -ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի Նորարար քաղաքականությունների թիմի ղեկավար

Միջոցառման ավարտին հայտնի դարձան նաև հաղթող խոսնակների անունները՝ Վանուհի Հովսեփյան և Անի Սիրեկանյան: Ինչպես նշեցին ժյուրիի անդամները, բոլոր խոսնակների ելույթներն էլ շատ ոգևորիչ էին ու տպավորիչ, բայց մրցույթն ունի իր կանոնները:

 

Ամփոփելով հանդիպումը՝ «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախագահ Մարինե Եղոյանը նշեց, որ 2019 թվակնին VolEx-ը կընդլայնի իր սահմանները և կունենա մեկօրյա ֆորումի ձևաչափ, որտեղ կլինեն ոչ միայն ելույթներ, այլ նաև աշխատարաններ:  «Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար և առանձնահատուկ շնորհակալ ենք մեր գործընկերներին, ում շնորհիվ կայացավ այսօրվա միջոցառումը»- հավելեց Մ. Եղոյանը:

«VolEx: My Way To Success»  գործընկերներն են՝

  • «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
  • «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիր
  • «Զանգակ» հրատարակչություն
  • amնվերների խանութ
  • «Երևան» բնական ջուր ընկերությունը

Տեսադարան՝ https://bit.ly/2KHABbe

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail