ՀԿԲ 3-րդ փուլ, Սյուզան Հարությունյան

Ես Սյուզան Հարությունյանն եմ: Ծնվել եմ 1987 թվականի հուլիսի 5-ին: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը, ապա՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Ծրագրի մասին տեղեկացել եմ «Հայ կամավորների բանկ» ծրագրին մասնակցած կամավորից: Կամավորական պրակտիկաս անցկացրել եմ <<Ելակետ>> լրատվական ակումբում: Ծրագիրը հնարավորություն ընձեռեց դասընթացների միջոցով ստանալ կարևոր գիտելիքներ, մասնագիտական գիտելիքներս ամրապնդել պրակտիկայի միջոցով, դրսևորվել կոլեկտիվում, ինչպես նաև պրակտիկայի շնորհիվ անցնել մշտական աշխատանքի նույն վայրում:
Ծրագրին մասնակցել ցանկացողներին խորհուրդ կտամ բաց չթողնել օգտակար լինելու, տեսական գիտելիքները գործնականի վերածելու այս բացառիկ հնարավորությունը և անկախ զբաղվածությունից, զբաղվել կամավորական աշխատանքով, այդ կերպ զարկ տալով Հայաստանում կամավորական աշխատանքի կուլտուրային

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail