Ասպրամ Եսայան

Ծնվել եմ 1987թ., Տավուշի մարզ գ. Պառավաքարում, ավարտել եմ ՀՀ պետական կառավարման ակադեմիան:  <<Կամավորությունը նույնպես աշխատանք է >> ծրագրի մասին տեղեկացել եմ Facebook սոցիալական ցանցից և ընկերուհուս խորհրդով մասնակցության հայտ ուղարկել, որին հաջորդեց կազմակերպիչների դրական արձագանքը: Իմ պարագայում մի փոքր այլ բնույթ ստացավ կամավորական պրակտիկան: Իմ և կազմակերպիչների համատեղ քննարկումներով որոշում կայացվեց դիմել <<Ինեկոբանկ>> ՓԲԸ, որտեղ էլ, ըստ կարգի, պետք էր անցնել թեստային առաջադրանքի, հարցազրույցի և փաստաթղթային հավաստիացման փուլերը, որոնք, հաջողությամբ հաղթահարելով, ստացա հիմնական աշխատանքի առաջարկ: Ներկայումս աշխատում եմ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ -ում` մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տեղեկատվական բաժնում և կատարում եմ բաժնին համապատասխան գործառույթներ:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail