Ժամանակի կառավարման գործիքները
«Ես ժամանակ չունեմ, ոչինչ չեմ
հասցնում, ազատ ժամանակ չունեմ»-ծանո՞թ է հնչում, եթե այո, ապա հնարավոր է՝ դուք խնդիրներ
ունեք ժամանակի կառավարման հետ։ Ժամանակի կառավարումը ժամանակի արդյունավետ կամ ճիշտ
օգտագործելու հմտությունների, ունակությունների ամբողջություն է։ Այն օգնում է աշխատանել
ավելի արագ և էֆեկտիվ` հանգստի կամ քնի համար ժամանակ հատկացնելով։ Ժամանակի կառավարման
հմտություններ ունենալը անհրաժեշտ է թե՛ ուսանողներին, աշակերտներին և թե՛ աշխատողներին։
Ժամանակի ոչ արդյունավետ կառավարումը կարող է բերել շատ անցանկալի հետևանքների․ ստրես,
աշխատանքի վատ որակ, բաց թողնվաց վերջնաժակետներ և այլն։ Այսպիսի խնդիրներից խուսափելուն
և ժամանակի կառավարման հմտություններ ձեռք բերելուն կօգնեն հետևյալ հավելվածները։
RescueTime
«Կապ չունի, թե ինչքան եք աշխատում, եթե ձեր ուշադրությունը և կենտրոնացումը կորել են։ RescueTime-ի միջոցով մենք ստեղծեցինք մի գործիք, որը կօգնի ձեզ վերահսկել ձեր ժամանակը, որը կարողանաք ծախսել ամենակարևորի վրա»:- RescueTime թիմ։
Հավելվածը վերահսկում է ձեր օգտագործվող կայքերը և հավելվածները՝ ինչքան ժամանակ եք ծախսում դրանցից յուրաքանչյուրում։ RescueTime-ը նաև ներկայացնում է շաբաթական հաշվետվություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը; Նաև կարող եք դասակարգել հավելվածները որպես արդյունավետ/ոչ արդյունավետ։
RescueTime-ը հասանելի է համակարգիչներում և հեռախոսներում։
Անցեք հղումով և սկսեք տեղականալ ծախված մասին։
Forest
Forest-ը լայն ճանաչում ստացած հավելված է, որն օգնում է մարդկանց հաղթահարել իրենց հեռախոսային կախվածությունը և ղեկավարել իրենց ժամանակը հետաքրքիր և հաճելի եղանակով: Երբ ցանկանում եք կենտրոնանալ, տնկում եք ծառ, այն աճում է տրված ժամանակում, եթե ժամանկից շուտ եք դուրս գալիս հավելվածից ծառը չորանում է։ Հավելվածում կա իրական ծառ տնկելու հնարավորություն, պրեպիում օգտատերերի համար։
Focusbooster
Focusbooster-ը անվճար ծրագիր է, օգնում է բարելավել ձեր կենտրոնացումը և արդյունավետությունը։ Ծրագիրը աշխատում է “pomodoro” եղանակով, որը աշխատանքի համար հատկացված ժամանակը բաժանում է 25 րոպեյանոց ինտերվալների (pomodoros), focusbooster-ի ժամանակաչափը դադարի հնարավորություն չունի, որը առաջին հերթին ոգեշնչում է դառնում բոլոր շեղումներից ազատվելու համար, որը “pomodoro”-ի հիմանական նպատակն է։
MindNode
MindNode հիանալի ծրագիր է, որը թույլ է տալիս կառավարել, կազմակերպել, ձևակերպել և կիսվել ձեր մտքերով “ քարտեզավորման” միջոցով։ Տվյալ տեխնիկան օգնում է կենտրոնանալ կարևորի վրա, և ստեղծել պլանների արդյունավետ կատարման սխեմա։ Այն տեսողական մտածողության գործիք է, որով ավելի հեշտ է գաղափարների ստեղծումը, կառավարումը, վերլուծումը։
Աղբյուր`
https://www.mindtools.com/pages/article/newHTE_00.htm
https://litemind.com/what-is-mind-mapping/
https://www.pcmag.com/review/298506/rescuetime
https://trees.org/sponsor/forest-app/
https://www.sessions.edu/notes-on-design/focus-booster-for-productivity-app-review/
https://www.lifehack.org/articles/technology/top-15-time-management-apps-and-tools.html
Հեղինակ՝ Մարիամ Իսպիրյան