Կրթություն և կամավորություն Եվրոպայում


Հոկտեմբերի 2-ին «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Կրթություն և կամավորություն Եվրոպայում» թեմայով տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Եվրոպայում կրթություն ստանալու և կամավորական աշխատանք կատարելու հնարավորությունները: Հանդիպման առաջին՝ կրթություն բաժնի բանախոսն էր Հայաստանում Erasmus+ ազգային գրասենյակից ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը, ով խոսեց Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության ոլորտում առկա կրթաթոշակային հնարավորությունների, դիմելու կարգի և ժամկետների մասին: Հաջորդիվ Erasmus + շրջանավարտներ Դավիթ Աղաբեկյանը և Աննա Գևորգյանը կիսվեցին իրենց փորձով՝ մատնանշելով այն դժվարությունները, որոնց հանդիպել են և այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել ուսումնառության ընթացքում: Հանդիպման երկրորդ հատվածը նվիրված էր կամավորությանը: Բանախոսն էր Երիտասարդական ակումբների դաշնության գլխավոր քարտուղար Արմինե Մովսեսյանը, ով խոսեց Եվրոպայում կամավորական աշխատանք իրականացնելու հնարավորությունների, ինչպես նաև կարճաժամկետ երիտասարդական ծրագրերի մասին: Այնուհետև Եվրոպայում կամավորական աշխատանք կատարած երիտասարդները՝ Հասմիկ Պետրոսյանն ու Ժենյա Հարությունյանը կիսվեցին իրենց փորձով: Խոսքի ընթացքում ներկայացրեցին նաև, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ և ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Շնորհակալ ենք Հայաստանում Erasmus+ ազգային գրասենյակին և Երիտասարդական ակումբների դաշնությանը համագործակցության համար:

Լուսանկարները՝ https://web.facebook.com/pg/armenianvolunteersbank/photos/?tab=album&album_id=2761033533929544