«Տարվա Լավագույն Կամավոր 2020» մրցանակաբաշխություն


«Հայ Կամավորների Բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը չորրորդ տարին անընդմեջ իրականացնում է «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը: Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի իրականացվեց մարտի 20-ին՝ Երջանկության միջազգային օրը, Վորլդ Վիժն Հայաստանի և Եվրոպական Միության աջակցությամբ:
«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախագահ Մարինե Եղոյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց յուրաքանչյուրին, ով 2020թ. ակտիվ կամավորական գործունեություն է իրականացել, հատկապես 2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում:

«2020 թվականին կամավորների մասնակցության ցուցանիշի բարձր աճ գրանցվեց, հուսանք այս ցուցանիշը կպահպանվի և կամավորությունը յուրանքանչյուրիս մոտ կդառնա կենսակերպ», - նշեց ԵՀԿ-ի նախագահը:

«Կամավորությունը ռազմական և արտակարգ դրության ընթացքում» թեմայի շուրջ ելույթներով հանդես եկան հրավիրյալ խոսնակները Լիանա Սարգսյանը (Վորլդ Վիժն Հայաստան), Կատարինա Վարդանյանը (Հայկական կարմիր խաչի ընկերություն) և Վահե Ղազարյանը (Գլոբբինգ ընկերություն)։ Այնուհետև տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

«Տարվա Լավագույն Կամավոր 2020» - ի մրցանակներին արժանացան բացառապես համավարակի և պատերազմի շրջանակում կամավորական նախաձեռնություն իրականացրած խմբեր և կազմակերպություններ:

Բաց հայտագրման և մոնիտորինգի արդյունքում «Տարվա Լավագույն Կամավորական Նախաձեռնություն» անվանակարգում մրցանակներ ստացան 17 նախաձեռնություններ ՀՀ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսայից:

1. «Գլոբբինգ» ՍՊԸ
2. Երևանի Պետական Կամերային Թատրոն
3. «Տերյան Մշակութային Կենտրոն» ՀԿ
4. Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն
5. «Տաշիր» Բարեգործական Հիմնադրամ
6. «Քաղաքացիական Աջակցության Ջոկատներ» Նախաձեռնություն
7. Գավառի Սքայ Ակումբ
8. «Մշակութային Ֆիդայիններ» Նախաձեռնություն
9. Աննա Կարոլինա, Հայկ Շահբազյան –Ֆրանսիա
10. «Հոգ Տար» Սոցիալական Նախաձեռնություն
11. Երևանի Մխիթար Հերացու Անվան Պետական Բժշկական Համալսարան
12. «Ամուր Կամք» Ասոցիացիա
13. «Տիգրան Աբգարյան» Մարտական Պատրաստության Ակումբ ՀԿ
14. «Հանուն Հայ Զինվորի» ՀԿ
15. «ԴաժՁևիկ» Կամավորական Նախաձեռնություն
16. Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդ –ԱՄՆ
17. «Անաիս Սարդարյան և ընկերներ» նախաձեռնություն

Կատարած կամավորական աշխատանքների համար շնորհակալագրեր տրվեցին ևս 11 նախաձեռնությունների, նաև՝ մրցանակաբաշխության բոլոր գործընկերներին:

1. Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ուսանողական Խորհուրդ
2. Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Ուսանողական Խորհուրդ
3. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Ուսանողական Խորհուրդ
4. «Օգնենք Արցախցի Կնոջը» Նախաձեռնություն
5. «Մարդու Իրավունքների և Ցեղասպանագիտության Կենտրոն» ՀԿ
6. «Ապավեն» Հանրային Նախաձեռնություն
7. Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբ
8. «Ռեստարտ Գյումրի» Նախաձեռնությունների Կենտրոն ՀԿ
9. «Մենք» Ֆեյսբուքյան Նախաձեռնություն
10. «Մեդիա Գրոհայիների Բանակ» Ֆեյսբուքյան Նախաձեռնություն
11. «ԻնստագրաԴ» Նախաձեռնություն

«Տարվա Լավագույն Կամավոր 2020» մրցանակաբաշխության գործընկերներ էին՝
1. Եվրոպական միությունը
2. Վորլդ Վիժն Հայաստանը
3. Պռոշյանի Կոնյակի Գործարանը
4. «ՊԱՍԻ ՖԼՈՐԱ» ծաղկի խանութը
5. PicsArt ընկերությունը
6. «Բուկինիստ» գրախանութների ցանց
7. «Գուրմէ Դուրմէ» ընկերությունը
8. IamMedia լրատվականը:
Շնորհակալ ենք վստահության և համագործակցության համար:


Լուսանկարներ