YOUNGLISH. անգլերենի անվճար դասեր պատանիների համար


 

«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն մեկնարկում  է “Younglish” ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են անգլերեն լեզվի անվճար առցանց դասընթացներ սոցիալապես անապահով ընտանիքների 12-15 տարեկան պատանիների համար:

Ծրագրի նպատակն է պատանիներին փոխանցել անգլերեն լեզվի բազային գիտելիքներ:

Ում համար է ծրագիրը՝ 12-15 տարեկան պատանիների սոցիալապես անապահով ընտանիքներից, ովքեր չեն կարող հաճախել վճարովի դասերի: 

Դասընթացի մասին.

  • Ծրագրի 1-ն փուլը նախատեսված է սկսնակների համար (A1-B1), 
  • Դասընթացը կմեկնարկի մայիսի 15-ին, տևողությունը 2 ամիս,
  • Հանդիպումները կազմակերպվելու  են առցանց, շաբաթական 2-3 օր, 1,5 ժամ տևողությամբ, 
  • Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ առցանց նյութերը, 
  • 1-ին փուլում Խմբում կընդգրկվեն 5-10 մասնակից, 
  • Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կստանան շարունակել պարապմունքները և բարելավել անգլերեն լեզվի իմացությունը:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը՝ https://bit.ly/2VY9uyX

Դիմելու վերջնաժամկետը  մայիսի 10-ն է: