Վճարովի ինթերնշիփ «նախագծերի համակարգող» հաստիքի համար


Վերջնաժամկետ

2021-04-25

Զբաղվածության տեսակը

Մեկ դրույք

Կայք

volunteers.am

Գտնվելու վայրը

Երևան

Էլ-փոստ

avb.volunteering@gmail.com

Հեռախոս

055985990

Աշխատանքի նկարագիր

«ԷվենտՏուրա» ընկերությունը հայտարարում է վճարովի ինթերնշիփ «նախագծերի համակարգող» հաստիքի համար։ 

Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կանցնեն մինչև 10-օրյա փորձաշրջան (անվճար), որը հնարավորություն կտա հասկանալու Ձեր անձնային հատկանիշները, արագ ըմբռնման և վերլուծական հմտությունները։ 

 Յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծվում է անհատական աշխատանքային պլան՝ ելնելով առկա հմտություններից, և կցվում է մենթոր, ով պատասխանատու է լինում առավելագույն արդյունավետություն ստանալու համար։

Գործառույթներ՝

  • Տվյալների բազաների թարմացում, հավաքագրում,
  • Անհրաժեշտ զանգեր գործընկերներին, մասնակիցներին, շարունակական կապի պահպանում,
  • Անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, 
  • Սոցիալական էջերում գրառումների տարածում, 
  • Նամակագրություն, 
  • Մարքեթինգային որոշ աշխատանքների համակարգում, մեդիայի հավաքագրում, տեքստերի մշակում։

Պահանջներ՝

  • Ցանկալի է դիմեն բուհի շրջանավարտները (ցանկալի է տուրիզմի ոլորտից), 
  • Ուսանողների դեպքում միայն ավարտական կուրսի ուսանողները, 
  • Հայերեն և անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցության շատ լավ հմտություններ, 
  • Կամավորական աշխատանքի փորձը ցանկալի է։ 

Ի՞նչ կտա կամավորական աշխատանքը կամավորին՝

  • Աշխատանքային փորձ, 
  • Նախագծերի պլանավորման, համակարգման հմտություններ,
  • Վերլուծելու հմտություն և նախաձեռնողական լինելու կարողություն, 
  • Մարդկանց հետ հաղորդակցվելու և վաճառքի հմտությունների զարգացում, 
  • Բազմակողմանի և բազմաֆունկցիոնալ զարգացման նախադրյալներ, 
  • Կողմնորոշվել աշխատանքային մասնագիտացման հարցում,
  • Ինթերնշիփը հաջող ավարտելուց հետո տրամադրվում է հավաստագիր։

Աշխատանքային գրաֆիկը՝ երկ․- ուրթ՝ 10։30-18։00, շբթ՝ 11։00-17։00։

Կամավորական աշխատանքի տևողությունը՝ առավելագույնը երկու ամիս: 

Դիմելու կարգը` ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը  avb.volunteering@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Վճարովի ինթերնշիփ»:

Դիմելու վերջնաժամկետը՝  ապրիլի 10: