«Գինու Գույնը» լուսանկարիչ կամավորներ


Վերջնաժամկետ

2020-06-04

Զբաղվածության տեսակը

Ազատ գրաֆիկ

Կայք

volunteers.am

Գտնվելու վայրը

Երևան

Էլ-փոստ

avb.volunteering@gmail.com

Հեռախոս

37455985990

Աշխատանքի նկարագիր

 «Գինու Գույնը» նախագծին անհրաժեշտ են լուսանկարիչ կամավորներ: 

Նախագիծը նպատակ ունի զարկ տալ գինու, արվեստի և իրադարձային զբոսաշրջության նոր ճյուղի զարգացմանը՝ գինեգործության, արվեստի և գրականության սիմբիոզի միջոցով: 

Գործառույթներ՝

  • հեռախոսով տեսանկարահանել և պատրաստել կարճ հոլովակ հայ ժամանակակից արվեստագետների հետ,
  • հարցազրույցի ընթացքում նկարել լուսանկարներ և տրամադրել 5 մշակված և 10-15 չմշակված լուսանկար,
  • պատրաստ տեսահոլովակը և լուսանկարները պետք է տրամադել նկարահանումից 8-12 օրվա ընթացքում: 

Պահանջներ՝

  • ունենալ սեփական ֆոտոխցիկ (լուսանկարահանող), 
  • լուսանկարիչը պետք է ունենա պորտֆոլիո (կամ էջ սոց. ցանցերում, որտեղ կարող ենք գտնել նրա աշխատանքները),
  • ունենա պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքի նկատմամբ: 

Ի՞նչ կտա կամավորական աշխատանքը կամավորին՝

  • նոր ծանոթություններ հայ ժամանակակից արվեստի անվանի ներկայացուցիչների հետ, 
  • մասնագիտական փորձ,
  • թիմային աշխատանքում իրեն դրսևորելու հնարավորություն,
  • տվյալ ոլորտում սեփական կարողությունների զարգացման հնարավորություն, 
  • առնվազն 2 հարցազրույց նկարահանելու դեպքում՝ մասնակից կամավոր-լուսանկարիչները կստանան մուտքի անվճար 2-ական տոմս միջոցառման գլխավոր ամփոփիչ ցուցահանդեսի բոլոր օրերին
  • «Գինու Գույնը» միջոցառման ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նշվելու է լուսանկարչի անունը և էջը: Այնտեղ չի դրվելու լուսանկարչի լոգոն, սակայն իր պորտֆոլիոյում նա կարող է պահպանել նկարն իր լոգոյով,
  • 5 և ավելի հարցազրույց նկարելու դեպքում՝ լուսանկարչի մասին առանձին գրառում կարվի «Գինու Գույնը» միջոցառման ֆեյսբուքյան էջում (Բոլոր նկարների և տեսահոլովակների հեղինակային իրավունքը պատկանելու է կազմակերպչին),
  • միջոցառման գլխավոր ամփոփիչ ցուցահանդեսի ընդհանուր պոստերի վրա կնշվեն կամավոր լուսանկարիչների անունները և լոգոները/նկարները:

Աշխատանքային գրաֆիկը՝ ազատ գրաֆիկ, կամավորի և կազմակերպչի փոխհամաձայնությամբ: 

Կամավորական աշխատանքի տևողությունը՝ հունիսի 10-ից սկսած մոտ 1-1.5 տարի տևողությամբ: Ընդհանուր քանակով բոլոր կամավորները իրականացնելու են 40 հարցազրույց, յուրաքանչյուր կամավորի նկարահանումների քանակը և համագործակցության ժամկետը կհամաձայնեցվի կազմակերպչի հետ: 

Դիմելու կարգը` կարող եք դիմել կայքով կամ ուղարկել Ձեր CV-ին և պորտֆոլիոն կամ աշխատանքների հղումը  avb.volunteering@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Գինու Գույնը Լուսանկարիչ»

Դիմելու վերջնաժամկետը՝  հունիսի 4-ը, ժամը 23:00: