<<Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.>>

<<Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն>> ՀԿի <<Հայ կամավորների բանկ>> երկարաժամկետ ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ 2015թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 5-ն իրականացվելու է <<Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.>> ծրագիրը: 

Ծրագրի նպատակն է խթանել կամավորության մշակույթի զարգացումը մասնավորապես հասարակական սեկտորի ներկայացուցիչների շրջանակներում, մշակել կիրառելի գործիքներ՝ << կամավոր-ՀԿ սեկտոր>> փոխշահավետ համագործակցության համար:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից՝

  • սոցիոլոգիական հետազոտություն (ֆոկուս խմբեր),
  • օրենքի նախագծի առաջարկի մշակում,
  • եռօրյա աշխատաժողով,
  • կամավորի հետ աշխատելու ուղեցույցի մշակում և տպագրություն:

Երևանում ակտիվորեն գործող հասարակական կազմակերպությունները հրավիրվում են մասնակցելու ծրագրին: Ընտրվելու է ինը հասարակական կազմակերպություն՝ երկու ներկայացուցչով  (պարտադիր մեկը ղեկավար կազմից, մյուսը՝ կամավոր): Կազմակերպության ներկայացուցիչները ներգրավվելու են ծրագրի բոլոր փուլերում:

Ընտրության չափորոշիչները.

ՀԿ-ն պետք է ունենա՝

  • առնվազն 5 տարվա ակտիվ գործունեության պատմություն,
  • առնվազն 5 կամավոր, որոնք ունեն հստակ պարտավորություններ ու պատասխանատվություն են կրում կազմակերպության աշխատանքների որևէ ոլորտի համար:

Եթե հետաքրքրեց, լրացրե՛ք հայտը և ուղարկե՛ք ayci.ngo@gmail.com հասցեով:

Հայտը ստանալու համար գրեք մեզ Ձեր էլ. հասցեն

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ սեպտեմբերի 18-ը:

Հարցերի դեպքում գրե՛ք կամ զանգահարե՛ք 055 985 990, 060 46-06-30 հեռախոսահամարներով

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail