Համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ

Սիրելի՛ երիտասարդներ, Ապրիլի 9-ը հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Հայ կամավորների բանկն ունենալու է ակտիվ մասնակցություն: Սիրով հրավիրում ենք մեր կամավորներին և բոլոր ցանկացողներին միանալ մեզ:

Ավելին

«Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի առաջին մրցափուլի հայտագրում

  «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի  ակումբ Երիտասա՞րդ ես, սիրո՞ւմ ես բանավիճել, ունե՞ս ընկերներ, ովքեր ցանկանում են միանալ Քեզ, ուրեմն՝ կազմե՛ք թիմ, լրացրե՛ք հայտը և դարձե՛ք  «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի անդամ: Այս տարվա առաջին մրցափուլը մեկնարկում է մարտին:

Ավելին

«Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբը վերսկսում է իր գործունեությունը:

  Սիրելի երիտասարդներ, Փետրվարից «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբը վերսկսում է իր գործունեությունը: Այժմ իրականացնում ենք ակումբի մշտական անդամների հավաքագրում: Եթե սիրում եք դիտել և քննարկել ֆիլմեր, լսել մասնագետների կարծիքներ դրանց վերաբերյալ, ապա այս ակումբը Ձեզ համար է:

Ավելին

Հայ կամավորների բանկը՝ Ստեփանավանում

Դեկտեմբերի 11-ին «Հայ կամավորների բանկ» (ՀԿԲ) ծրագրի աշխատակազմը մեկնել էր Ստեփանավան՝ մասնկացելու «Դարձնենք Ստեփանավանը երիտասարդության մայրաքաղաք» ՀԿ-ի կազմակերպած «Կամավորություն+Գործողություն=Փոփոխություն» դասընթացին, որը վարեց ՀԿԲ-ի ղեկավար Մարինե Եղոյանը:

Ավելին

Կամավորների միջազգային օրը՝ Հայ կամավորների բանկում

Դեկտեմբերի 5-ին «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն կամավորների միջազգային օրվա առթիվ «Հայ կամավորների բանկ» երկարաժամկետ ծրագրի շրջանակում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են կամավորական աշխատանքով:

Ավելին