«Թիմային աշխատանք»

Հունիսի 2-ին «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 4-րդ փուլի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը: Այս անգամ երիտասարդները հյուրընկալել էին «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի պատասխանատու Գոռ Հովհաննիսյանին, ով խոսեց թիմային աշխատանքի նրբությունների մասին: Դասընթացը հագեցած էր մի շարք հետաքրքիր խաղ-առաջադրանքներով, որոնք էլ ավելի մատչելի էին դարձնում մտուցվող նյութը:

Ավելին

«Կոնֆլիկտների կառավարում»

Մայիսի 27-ին «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 4-րդ փուլի հերթական թեմատիկ դասընթացն էր: Այս անգամ երիտասարդները հյուրընկալել էին «Beeline» ընկերության կորպորատիվ թրեյներ Կարինե Քարամյանին, ով խոսեց կոնֆլիկտների կառավարման մասին՝ ներկայացնելով կոնֆլիկտների առաջացման համար անհրաժեշտ հիմնական նախապայմանները, կողմերին, դրանց տեսակները՝ դասակարգված ըստ մասնակիցների, ինչպես նաև անդրադարձավ լուծման եղանակներին: Դասընթացը հագեցած էր պրակտիկ խաղ-առաջադրանքներով, որոնք էլ ավելի

Ավելին

«Հայ կամավորների բանկ»-ը՝ «Արտ Ֆեստ»-ում

«Հայ կամավորների բանկ»-ի կամավորները կմասնակցեն «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի կազմակերպչական աշխատանքներին: Մայիսի 27-ին «Հայ կամավորների բանկը» հյուրընկալել էր ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն, «Արտ Ֆեստ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանին և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի փոխտնօրեն, «Արտ Ֆեստ» փառատոնի համակարգող Արտակ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում «Հայ կամավորների բանկ»-ի ղեկավար Մարինե Եղոյանը ներկայացրեց ՀԿԲ-ի կամավորներին, որից հետո Էրիկ Բարսեղյանը

Ավելին

Դասընթաց. «Ժամանակի կառավարում» և «Մարկետինգ»

Մայիսի 26-ին կայացավ «Հայ կամավորների բանկ» երկարաժամկետ նախագծի «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 4-րդ փուլի հերթական թեմատիկ դասընթացը, որը վարեց «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանը: Մասնակիցները ծանոթացան ժամանակը ճիշտ կառավարելու ամենաարդյունավետ մեթոդներին, որոնք, հուսով ենք, հետագայում կնպաստեն մասնակից երիտասարդների մասնագիտական աճին: Հանդիպման երկրորդ մասում խոսվեց նաև մարկետինգի մասին: Հանդիպումը

Ավելին

«Կամավորությունը նույնպես աշխատանք է», 4-րդ փուլ, ծրագրի բացում

Մայիսի 20-ին կայացավ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Հայ կամավորների բանկ» երկարաժամկետ նախագծի «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 4-րդ փուլի բացումը և առաջին թեմատիկ դասընթացը: Միջոցառման սկզբում ողջույնի խոսք ասացին ՀԿ-ի նախագահ Սամվել Մերթաջյանն ու փոխնախագահ Մարինե Եղոյանը՝մասնակիցներին մաղթելով արդյունավետ ուսումնական գործընթաց և

Ավելին

«Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագիր 4-րդ փուլ

«Կամավորությունը նույնպես աշխատանք է»  ծրագիր «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ  ապրիլի 25-ից օգոստոսի 31-ը «Հայ կամավորների բանկ» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում իրականացնելու է «Կամավորությունը նույնպես աշխատանք է»  ծրագրի 4-րդ փուլը:

Ավելին

Հայ կամավորների բանկը՝ Ստեփանավանում

Դեկտեմբերի 11-ին «Հայ կամավորների բանկ» (ՀԿԲ) ծրագրի աշխատակազմը մեկնել էր Ստեփանավան՝ մասնկացելու «Դարձնենք Ստեփանավանը երիտասարդության մայրաքաղաք» ՀԿ-ի կազմակերպած «Կամավորություն+Գործողություն=Փոփոխություն» դասընթացին, որը վարեց ՀԿԲ-ի ղեկավար Մարինե Եղոյանը:

Ավելին

Կամավորների միջազգային օրը՝ Հայ կամավորների բանկում

Դեկտեմբերի 5-ին «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն կամավորների միջազգային օրվա առթիվ «Հայ կամավորների բանկ» երկարաժամկետ ծրագրի շրջանակում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են կամավորական աշխատանքով:

Ավելին