ՀԿԲ. նոր կամավորների հայտագրում

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իրականացնում է նոր կամավորների հայտագրում: Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է: Նախնական ընտրությունը կկատարվի հայտերի և CV-իների հիման վրա: Այս փուլը հաղթահարած երիտասարդները կհրավիրվեն հարցազրույցի: Դիտարկվելու են միայն ամբողջությամբ լրացված հայտերը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը https://bit.ly/2wc18cS: Մինչև հայտը լրացնելը կարդացեք կամավորական աշխատանքի նկարագիրը: Այս պահին ՀԿԲ-ում առկա են

Ավելին

«Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագիր, 5-րդ փուլ

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 5-րդ փուլը: Նպատակ Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին կամավորական աշխատանքի միջոցով ստանալ մասնագիտական (ինչպես նաև ադմինիստրատիվ) աշխատանքային հավելյալ փորձ, դառնալ ավելի մրցունակ աշխատաշուկայում: Ծրագրի տևողությունը՝ մարտի 20-ից հուլիսի 20

Ավելին

«Աշխատանքային իրավունք» հանդիպում-քննարկում

«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն «Սոնել» հաշվապահական և խորհրդատվական ընկերության հետ համատեղ փետրվարի 28-ին, ժամը 17:30, սիրով հրավիրում է մասնակցելու «Աշխատանքային իրավունք» թեմայով հանդիպում-քննարկմանը: Հանդիպման իրականացմանն աջակցում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: Հանդիպման նպատակն է մարդկանց իրազեկել իրենց աշխատանքային պարտականությունների, իրավունքների և դրանց պաշտպանության օրինական միջոցների մասին:

Ավելին

«Ուսուցում. Պրակտիկա. Աշխատանք» ծրագիր

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի հետ համատեղ և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ մարտի 1-ից մայիսի 15-ն  իրականացնելու է «Ուսուցում. պրակտիկա. Աշխատանք.» ծրագիրը, որն ունի երեք բաղադրիչ: 1-ին բաղադրիչ.  Ընտրված 15 մասնակիցները կանցնեն վերապատրաստում: 2-րդ բաղադրիչ. Լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 երիտասարդները հնարավորություն կստանան անցնել երկամսյա պրակտիկա՝ ընդգրկվելով հետազոտական աշխատանքներում: Մասնավորապես

Ավելին

«Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխություն & VolEx

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով այս տարի ևս տոնում է կամավորների միջազգային օրը: Դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00, Երևանի պետական կամերային թատրոնում մեզ սպասում է երկու հետաքրքիր միջոցառում:

Ավելին

«VolEx. My way to success»

Դեկտեմբերին 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն սիրով հրավիրում է կամավորական աշխատանքով հետաքրքրված երիտասարդներին մասնակցելու «VolEx. My way to success» խորագիրը կրող միջոցառմանը: Հանդիպման ընթացքում կամավորական հարուստ փորձ ունեցող երիտասարդները կկիսվեն մասնակիցների հետ իրենց փորձով ու հաջողություններով, կունենանք նաև հրավիրյալ 3 հյուր, որոնց կներկայացնենք ավելի ուշ:

Ավելին

Հայ կամավորների բանկն իրականացնում է նոր կամավորների հայտագրում

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իրականացնում է նոր կամավորների հայտագրում: Մարտի 25-ին ՝ ժամը 14:00, կկազմակերպվի Բաց դռների օր, որի ընթացքում կհանդիպենք հայտ ներկայացրած երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության գործունեությունը, անդամագրման պայմանները, կամավորների գործառույթները:

Ավելին

«Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» գրքույկի շնորհանդես

Դեկտեմբերի 5-ին` Կամավորների միջազգային օրը, տեղի ունեցավ «Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» գրքույկի շնորհանդեսը, որը տպագրվել է համանուն ծրագրերի շրջանակում: Հանիդպմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամար Թորոսյանը,

Ավելին

«Կամավորություն. Խթանում Հեռանկարներ.» գրքույկի շնորհանդես

Դեկտեմբերի 5-ին, Կամավորության միջազգային օրը՝ ժամը 18:30-ին, սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Կամավորություն. Խթանում Հեռանկարներ.» գրքույկի շնորհանդեսին, որը յուրատեսակ ուղեցույց է՝ ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար, կամավորների հետ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու մասին:

Ավելին

«Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբում մեկնարկել է թիմերի հայտագրումը

Երիտասա՞րդ ես, սիրո՞ւմ ես բանավիճել, ունե՞ս ընկերներ, ովքեր ցանկանում են միանալ Քեզ, ուրեմն՝ կազմե՛ք թիմ, լրացրե՛ք հայտը և դարձե՛ք «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի անդամ: 2016 թվականի 2-րդ մրցափուլը մեկնարկում է հոկտեմբերին:  Հաղթող թիմին սպասվում է հանգիստ Ծաղկաձորում:

Ավելին