«Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխություն

Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ 2-րդ տարին անընդմեջ իրականացվեց «Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխությունը: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախագահ Մարինե Եղոյանը` շնորհավորելով ներկաներին կամավորների միջազգային օրվա կապակցությամբ և նշելով, որ կամավորների կատարած աշխատանքն անգնահատելի է, իսկ կամավորների ներդրումն՝ անփոխարինելի: Միջոցառման առաջին հատվածում ելույթով հանդես

Ավելին

«VolEx: My Way To Success» 2018

Նոյեմբերի 25-ին, Կամավորների միջազգային օրվան ընդառաջ, «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն իրականացրեց   «VolEx: My Way To Success» միջոցառումը, որի նպատակն էր ներկայացնել կամավորական աշխատանքի կարևոր դերն անհատի զարգացման, մասնագիտական աճի վրա, ինչպես նաև երկրի կայացման գործում։ Միջոցառման առաջին հատվածում ելույթ ունեցան մրցութային կարգով ընտրված,  կամավորական հետաքրքիր փորձ ունեցող  երիտասարդ խոսնակները: ՀայարփիՍահակյան ԵՊԲՀ- Փիլիսոփայության և Բիոէթիկայի դասախոս,

Ավելին

«Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխություն

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով ամեն տարի տոնում է կամավորների միջազգային օրը: Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, երկրորդ տարին անընդմեջ կիրականացվի «Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխությունը: Այս ճանապարհով «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն խրախուսում է կամավորական տարբեր աշխատանքներում ընդգրկված, հասարակական ակտիվություն ցուցաբերած և տարբեր հաջողությունների գրանցած երիտասարդներին՝

Ավելին

VolEx. My way to success” 2018

«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն սիրով հրավիրում է կամավորական աշխատանքով հետաքրքրված երիտասարդներին մասնակցելու «VolEx. My way to success» խորագիրը կրող միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 25-ին: Հանդիպման ընթացքում կամավորական հարուստ փորձ ունեցող երիտասարդները կկիսվեն մասնակիցների հետ իրենց փորձով ու հաջողություններով, կունենանք նաև հրավիրյալ 3 հյուր, որոնց կներկայացնենք ավելի ուշ: Միջոցառման նպատակն է ցույց տալ կամավորական աշխատանքի

Ավելին

Կամավորություն. Նոր Սկիզբ-4-րդ խումբ

Սիրելի’ երիտասարդներ, Այս տարի վերջին անգամ նոյեմբեր ամսին կիրականացվի «Կամավորություն. Նոր Սկիզբ» նախագծի 4-րդ փուլը՝ նոր խմբի համար: Նախագիծը նպատակ ունի երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիք և հմտություններ, որոնք կօգնեն նրանց ավելի հեշտ և արդյունավետ ներգրավվել կամավորական աշխատանքներում նաև տեղյակ լինել իրենց ու կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպության իրավունքներից և պարտավորություններից: Նախագիծը կիրականացվի երկու փուլով. 1-ին

Ավելին

«Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագիր, 5-րդ փուլ

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 5-րդ փուլը: Նպատակ Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին կամավորական աշխատանքի միջոցով ստանալ մասնագիտական (ինչպես նաև ադմինիստրատիվ) աշխատանքային հավելյալ փորձ, դառնալ ավելի մրցունակ աշխատաշուկայում: Ծրագրի տևողությունը՝ մարտի 20-ից հուլիսի 20

Ավելին

«Աշխատանքային իրավունք» հանդիպում-քննարկում

«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն «Սոնել» հաշվապահական և խորհրդատվական ընկերության հետ համատեղ փետրվարի 28-ին, ժամը 17:30, սիրով հրավիրում է մասնակցելու «Աշխատանքային իրավունք» թեմայով հանդիպում-քննարկմանը: Հանդիպման իրականացմանն աջակցում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: Հանդիպման նպատակն է մարդկանց իրազեկել իրենց աշխատանքային պարտականությունների, իրավունքների և դրանց պաշտպանության օրինական միջոցների մասին:

Ավելին

«Ուսուցում. Պրակտիկա. Աշխատանք» ծրագիր

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի հետ համատեղ և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ մարտի 1-ից մայիսի 15-ն  իրականացնելու է «Ուսուցում. պրակտիկա. Աշխատանք.» ծրագիրը, որն ունի երեք բաղադրիչ: 1-ին բաղադրիչ.  Ընտրված 15 մասնակիցները կանցնեն վերապատրաստում: 2-րդ բաղադրիչ. Լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 երիտասարդները հնարավորություն կստանան անցնել երկամսյա պրակտիկա՝ ընդգրկվելով հետազոտական աշխատանքներում: Մասնավորապես

Ավելին

«Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխություն & VolEx

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով այս տարի ևս տոնում է կամավորների միջազգային օրը: Դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00, Երևանի պետական կամերային թատրոնում մեզ սպասում է երկու հետաքրքիր միջոցառում:

Ավելին

«VolEx. My way to success»

Դեկտեմբերին 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն սիրով հրավիրում է կամավորական աշխատանքով հետաքրքրված երիտասարդներին մասնակցելու «VolEx. My way to success» խորագիրը կրող միջոցառմանը: Հանդիպման ընթացքում կամավորական հարուստ փորձ ունեցող երիտասարդները կկիսվեն մասնակիցների հետ իրենց փորձով ու հաջողություններով, կունենանք նաև հրավիրյալ 3 հյուր, որոնց կներկայացնենք ավելի ուշ:

Ավելին