«Ստեղծի՛ր քո գործը» սոցիալական բիզնես ծրագիր՝ Սիրիահայ կանանց և աղջիկների համար

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն «Հայուհի» ձեռագործ աշխատանքների ակումբի շրջանակներում  օգոստոսի 1-ից  դեկտեմբերի 1-ն իրականացնում է «Ստեղծի՛ր քո գործը» սոցիալական բիզնես ծրագիրը՝ Սիրիահայ կանանց և աղջիկների համար: Ծրագրի իրականացմանն աջակցում են HERA-ն  (Her Equality Rights and Autonomy) և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: Ծրագրի նպատակն է նվազեցնել Սիրիայից Հայաստան ներգաղթած կանանց և աղջիկների գործազրկության խնդիրը,

Ավելին

Ինտելեկտուալ խաղ

  Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00, «Հայ Երիտասարդ Մտածողներ» ընթերցասերների ակումբը կազմակերպում է ինտելեկտուալ խաղ, որի ժամանակ կհնչեն տրամաբանական, իմացական, ճանաչողական, ինչպես նաև գրականությանն առնչվող հարցեր: Թիմերը կկազմվեն տեղում՝ վիճակահանությամբ: Հանդիպումը բաց է. կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Եթե հետաքրքրեց, և ցանկանում եք փորձել Ձեր ուժերը,  ուղարկե՛ք Ձեր անունը և ազգանունը ayci.ngo@gmail.com հասցեով: 

Ավելին