Ծրագրերի նախագծման դասընթաց


Ծրագրի տեսակը-դասընթաց

Տևողությունը- մարտի 6-ից-7-ը, երկրորդը՝ մարտի 13-ից-14-ը

Ովքե՞ր կարող են դիմել- ովքեր հետաքրքրված են ծրագրերի նախագծմամբ, ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողություններն այս ոլորտում

Դիմելու վերջնաժամկետը- 2020 թ. մարտի 5-ը, ժամը 18:00

Վայրը- ք. Իջևան

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից (www.ph-int.org) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կազմակերպվում են ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ դասընթաց այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են ծրագրերի նախագծմամբ, ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողություններն այս ոլորտում:

❗️Մասնակիցները կծանոթանան ծրագրային կառուցվածքի հիմնական բաղադրիչներին և կսովորեն, թե ինչպես նախագծել մրցունակ ծրագրեր:
1. Շահառուների քարտեզագրում, նրանց խնդիրների վերհանում, առաջնահերթությունների սահմանում (սոցիոլոգիական հետազոտության գործիքներ, մեթոդներ), անուղակի շահառուների սահմանում, շահակից կողմերի բացահայտում և վերլուծություն (մատրիցային գործիքակազմ)
2. Հիմնախնդրի ձևակերպման պատճառահետևանքային կապերն ու բաղադրիչները (U մեթոդ-գործիք), տրամաբանական կառուցվածք (ազդեցություն, ակնկալվող արդյունքներ, գործողություններ պարունակող գործիքները) ՝ ներառյալ ռիսկերի հաղթահարման պլանը
3. Գործողությունների պլան (Գանտտի աղյուսակ)՝ ներառյալ աշխատակազմը
4.Բյուջե և բյուջեի նկարագրություն (excel գործիքներ)
5. Աշխատանքների կատարողականի և որակի վերահսկման մեթոդոլոգիա, մշտադիտարկման պլան և գնահատման գործիքներ
Դասընթացը կներառի ինչպես տեսական նյութի մատուցում, այնպես էլ բազմաթիվ գործնական վարժությունների կազմակերպում` ամրապնդելու մասնակիցների ձեռք բերած նոր գիտելիքներն ու հմտությունները:

📌Դասընթացից հետո կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ` մինչև 235,000 ՀՀ դրամ արժողությամբ 5 համայնքային ծրագրերի ֆինանսավորման համար: Դասընթացի այն մասնակիցները, որոնք կցանկանան ամրապնդել և գործնականում կիրառել ծրագիր նախագծելու և ղեկավարելու իրենց հմտությունները, հնարավորություն կունենան անհատապես կամ մինչև 3 հոգանոց թիմերով մշակել ծրագրեր և դիմել մրցույթին:

Մանրամասները՝ https://web.facebook.com/102514697980594/photos/a.110279867204077/124515322447198/?type=3&theater