KickStart with SMM-սկսնակների համար


Փետրվարի 18-ին «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն կազմակերպեց սոցիալական մարկետինգի վերաբերյալ դասընթաց (KickStart with SMM-սկսնակների համար), որը վարեց կոնտենտ մարքեթինգի թրեյներ Աննա Ոսկանյանը։

Դասընթացի մասնակիցները ծանոթացան սոցիալական մարկետինգի հիմնական նպատակներին, գործիքներին և նրբություններին, պրակտիկ գիտելիքներ ձեռք բերեցին Facebook և Instagram սոցիալական ցանցերում արդյունավետ բիզնես-էջեր ստեղծելու և դրանք վարելու վերաբերյալ։

Դասընթացն անցավ ինտերակտիվ ձևաչափով, ներկաների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։
Մասնակիցների գնահատմամբ դասընթացն արդյունավետ էր, հետաքրքիր և ուսուցողական: