Դրամաշնորհային ՄՐՑՈՒՅԹ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում


Կազմակերպություն-Համայնքների ֆինանսիստների միավորում

Դրամաշնորհի տեսակը- տեղական, մարզային

Դրամաշնորհների տրամադրման չափը- նվազագույնը`  9 000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ, առավելագույնը՝ 12 000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ

Ովքե՞ր կարող են դիմել

  •  Քաղաքացիական հասարակության կազմակերպություն՝ ՀԿ, հիմնադրամ, ՀՈԱԿ և այլն՝ գրանցված և գործող Ծրագրի թիրախային մարզերում,
  • Պետք է ունենա առնվազն երեք տարվա գրանցում որպես ՔՀԿ և/կամ (ավելի կարճ ժամանակահատվածում գործող ՔՀԿ-ների դեպքում) իրականացրած լինի 3-5 ծրագիր /նախաձեռնություն (կախված ծրագրի /նախաձեռնության մեծությունից):

Դիմելու վերջնաժամկետը-2020 թվականի փետրվարի 28-ը՝ ժամը 18։00


ՀՖՄ-ն հայտարարում է մրցույթ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում միջհամայնքային մակարդակում ենթադրամաշնորհների տրամադրման համար։ Այս դրամաշնորհները միտված են խթանելու զբոսաշրջությունը և բացօթյա հանգստի զարգացումը՝ օգտագործելով համայնքային ռեսուրսները:

Կիրառվելու է «Տարածքային մոտեցում տեղական զարգացմանը (TALD)», որը ներքևից վերև, դինամիկ և երկարաժամկետ գործընթաց է՝ հիմնված է բազմամրցակցային և բազմաոլորտային մոտեցման վրա։ Նման մոտեցումը ենթադրում է տեղական տարբեր ինստիտուտներ և դերակատարներ համատեղ աշխատանք՝ առաջնահերթություններ սահմանելու, ինչպես նաև եկամուտ ստանալու, բարեկեցություն ապահովելու համար հատուկ ռազմավարություններ պլանավորելու և իրականացնելու, ինչպես նաև տվյալ տարածքի բնակչության բարեկեցությունը բարձրացնելու նպատակով:

Ծրագիրը հիմնված է լինելու տարբեր շահառուների միջև համագործակցության, այդ թվում՝ մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բիզնես ոլորտի հետ համագործակցության վրա:

Մանրամասները՝ https://bit.ly/3bjOidv