Աքսելերատոր #5 ծրագիր


Կազմակերպությունը-իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ համատեղ

Ծրագրի տեսակը- ուսուցողական ծրագիր

Տևողությունը- 20 շաբաթ

Ովքե՞ր կարող են դիմել- 8-15 տարեկան աղջիկների և տղաներ,

                                           15 տարեկանից բարձր կանայք և աղջիկների (Հայաստանի մարզերում բնակվող, ինչպես նաև այլ երկրներից տեղահանված )

Դիմելու վերջնաժամկետը- 2020 թվականի մարտի 3


 Աքսելերատոր #5 ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանում բնակվող կանանց և աղջիկներին մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ՝ իրականացնելով նրանց համար տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաև օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր: Դասընթացների ուսումնական ծրագիրը նախատեսված է ոլորտում սկսնակ կանանց և երեխաների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ, սակայն չունեն գիտելիքներ այդ ոլորտում իրենց դրսևորելու համար։


Մանրամասները՝ https://www.impactaim.com/accelerators/5-vol-2?fbclid=IwAR320kVO8sZtC8QNnsyIjL5V48YrS2JDesANlDZKBN1ucdGVUd-RJ6fOVgY