«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ընդունում է 2020 թ.-ի դրամաշնորհային հայտերը
Կազմակերպություն-«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ
Դրամաշնորհի տեսակը- տեղական
Դրամաշնորհների տրամադրման չափը- առավելագույնը 4.000.000 ՀՀ դրամ
Ովքե՞ր կարող են դիմել-միայն իրավաբանական անձինք
Դիմելու վերջնաժամկետը-2020 թվականի մարտի 10-ը, ժամը՝ 18:00
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը իրավաբանական անձանց համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև ս.թ. մարտի 10-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝
- նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
- առաջարկում են նորարարական լուծումներ,
- դիմող իրավաբանական անձն առնվազն վերջին երկու տարվա ընթացքում ծավալել է ակտիվ գործունեություն,
- միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:
Մանրամասները՝http://foundation-gishyan.am/form/?fbclid=IwAR3Bafusle3jpqWRVGe2AOxPow1KXs8r0lncvXM4oC-ilYrEp3xBLbzoJlI