ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային մրցույթ
Կազմակերպություն-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դրամաշնորհի տեսակը- տեղական
Դրամաշնորհների տրամադրման չափը
- Մեկնարկային ծրագրերի համար՝ մինչև 1,000.000 ՀՀ դրամ
- Հիմնական ծրագրերի համար՝ 1,000.000-ից մինչև 5,000.000 ՀՀ դրամ
Ովքե՞ր կարող են դիմել-Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնք համաձայն իրենց կանոնադրության զբաղվում են երիտասարդության հարցերով և/կամ իրականացնում են երիտասարդական աշխատանք։
Դիմելու վերջնաժամկետը-2020 թվականի մարտի 2-ը ներառյալ մինչև ժամը 10:00
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի նպատակն է՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:
Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման:
Մանրամասները՝ http://escs.am/am/news/5905