«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` դրամաշնորհային մրցույթ


Կազմակերպություն-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Դրամաշնորհի տեսակը- տեղական

Դրամաշնորհների տրամադրման չափը-մինչև 1,000.000 ՀՀ դրամ

Ովքե՞ր կարող են դիմել-Կապանում գրանցված և գործունեություն ծավալող այն հասարակական կազմակերպությունները, որոնք համաձայն իրենց կանոնադրության զբաղվում են երիտասարդության հարցերով և/կամ իրականացնում են երիտասարդական աշխատանք։

Դիմելու վերջնաժամկետը-2020 թվականի մարտի 2-ը ներառյալ մինչև ժամը 10:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար դրամաշնորհների տրամադրման մրցույթ:

Մրցույթի նպատակն է՝ Կապանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:

 Մանրամասները` http://escs.am/am/news/5906