Բաց դռների օր՝ ՀԿԲ-ում


Ապրիլի 2-ին «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը կազմակերպեց «Բաց Դռների Օր» տեղեկատվական հանդիպումը: Հանդիպման ընթացքում երիտասարդներին ներկայացվեց կամավորության գաղափարը, սկզբունքները, կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպությունների իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև անդրադարձ եղավ «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի գործունեությանը, առկա կամավորական աշխատանքներին և ՀԿԲ-ի գալիք միջոցառումներին ու ծրագրերին: Հանդիպան վերջին հատվածում երիտասարդները, ում հետաքրքրեց Հայ կամավորների բանկի գործունեությունը և ցանկություն հայտնեցին անդամագրվել, տեղում լրացրեցին հայտ և մասնակցեցին հարցազրույցին: Շուտով պարզ կլինեն հարցազրույցի արդյունքները և ՀԿԲ-ի թիմը կհամալրվի նոր կամավորներով: Շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդին միջոցառման անցկացման համար տարածք տրամադրելու համար: