ՀԿԲ-ն դիմավորեց նոր կամավորներին


Ապրիլի 28–ին տեղի ունեցավ «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նորընտիր կամավորների առաջին ժողովը: Հանդիպումը ընդհանուր առմամբ նվիրված էր ծանոթությանը: Հանդիպումը բաժանվեց 2 մասի: Առաջին մասում կամավորները ծանոթացան միմյանց հետ: Կամավորները բաժանվեցին զույգերի, և նրանց տրվեց որոշակի ժամանակ իրար ճանաչելու, միմյանց հմտությունների ու հետաքրքրությունների մասին իմանալու համար: Այնուհետև յուրաքանչյուր կամավոր ներկայացրեց իր զույգին: Հանդիպման երկրորդ մասն աշխատանքային էր. կամավորները բաժանվեցին խմբերի և, ըստ առաջադրանքի, քննարկեցին տարբեր ծրագրային առաջարկներ: Խմբերն ունեին մենթորներ, ովքեր ուղղորդում էին կամավորներին, օգնում կարծիքների մշակման և գաղափարների ներկայացման հարցում: Հանդիպումն անցավ շատ ջերմ ու ընկերական միջավայրում: 

Լուսանկարներ